Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող և միջազգային իրավունքի գիտությունների թեկնածու դկտ. Ահմեդ Քազեմին իրանական «Ջավան» օրաթերթում լույս տեսած հոդվածում գրել է. «Սեպտեմբերի ۱۹-ին, Բաքվի կանխատեսելի հարձակումը Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության դիրքերի վրա, որը հայտնի է որպես Ղարաբաղյան երրորդ պատերազմ, տեղի ունեցավ այս շրջանի ղեկավարների որոշմամբ՝ Արցախին հանձնվել պարտադրելու նպատակով և մեկ օրից ավել չտևեց»:
Դկտ. Քազեմին գրել է. -Թվում է, թե այս իրադարձությունը ոչ միայն չի նշանակում ճգնաժամի ավարտ, այլեւ Կովկասում նոր ճգնաժամերի սկիզբ է համարվում՝ նախագծված այլ դերակատարների կողմից։ Հասարակական կարծիքի տեսակետից բազմաթիվ հարցեր կան Լեռնային Ղարաբաղի հանձնման պատճառի, դրա հետևանքների, դերակատարների գործելակերպի, ճգնաժամի հեռանկարի և վերջապես Իրանի առջև ծառացած լուծման վերաբերյալ։ Այս առումով կարելի է անդրադառնալ տասնչորս կետերի.
۱-Ղարաբաղի հանձնման գործընթացն իրականում մեկնարկել է ۲۰۱۸թ.-ին՝ Հայաստանում ամերիկյան գունավոր հեղափոխությամբ, միևնույն ժամանակ տեղի ունեցավ ղարաբաղցի հայերի դիմադրության ոգին փշրելու նախագիծը՝ քաղաքական և ռազմական ականավոր գործիչների հեռացման միջոցով, այնուհետև իրականացավ ۲۰۲۰ թվականի պատերազմի նախագիծը և վերջապես ۲۰۲۲թ. սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղըպատկանում է Բաքվին:
۲-Երկու տեսակետ կա, այն մասին թե ինչու է Փաշինյանը ۱۸۰ աստիճան փոխել իր դիրքորոշումը և ընդգծել Ղարաբաղը պատկանում է Բաքվին. Առաջին տեսակետի համաձայն՝ Փաշինյանը, անտեսելով Ղարաբաղը և պատմական Լաչինի միջանցքը (Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը), փորձում է ընդմիշտ ոչնչացնել Բաքվի և Անկարայի ճնշման գործիքներն ու արդարացումները Զանգեզուրի կեղծ միջանցքի (ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք) կառուցման համար և նրանց պարտադրել խաղաղության պայմանագրում ճանաչել Հայաստանը ۲۹۸۰۰ քառակուսի կիլոմետր տարածքով:
Երկրորդ տեսակետին հետևող խումբը համոզված է, որ Փաշինյանը հետևել է Կովկասից Ռուսաստանի զինուժին վտարելու, Մոսկվայի խաղաղապահ առաքելությանը վերջ դնելու Լոնդոնի, Թել Ավիվի և Վաշինգտոնի պահանջներին և այդ գործողությունները շարունակությունն է Երևանի կառավարության հակառուսական գործողությունների: Բացի այդ, Մոսկվայի բազմաթիվ սխալները Կովկասում, որոնք սկսվել են մեկ տասնամյակ առաջ և սրվել վերջին երեք տարիներին, անհրաժեշտ հիմնավորում են տվել Երևանի իշխանության վարքագծին։
۳-Ռուսաստանի տեսանկյունից Փաշինյանը Հայաստանում գնում է Ուկրաինայում Զելենսկու ճանապարհով: ۲۰۱۸ թվականից Փաշինյանը հավաքել է հիմնականում սորոսական թիմ, որը հակառուսական մոտեցում ունի, սակայն Մոսկվայի մոտեցումն այս հարցում, հատկապես ուկրաինական պատերազմից հետո, եղել է «էմոցիոնալ, միակողմանի, հիմնված փոխգործակցության բացակայության և վրեժի վրա, և զուրկ ռազմավարական և հեռատեսական բաղադրիչներից»։ Ռուսաստանի սխալ պահվածքը մի կողմից ուժեղացրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը համարվող Բաքու-Անկարա գործակալությունը և նրանց նյութած դավադրությունները՝ Լոնդոնի և Սիոնիստական ռեժիմի առանցքայնությամբ, իսկ մյուս կողմից՝ հայ հասարակական կարծիքի մոտ՝ դաշնակից Ռուսաստանին վերածել է դավաճանի: Այս գործընթացը շարունակվելով ինչպես Բալկաններում, Կովկասում ևս խիստ թուլանալու է Ռուսաստանը կամ վտարվելու է այս տարածաշրջանից:
۴-Ղարաբաղի հայերը ոչ միայն Փաշինյանի մոտեցման և Կովկասում Ռուսաստանի սխալների զոհն են, այլև արևմտյան երկրների մեծ մասը, Բաքվից նավթի և գազի հատուկ առավելություններ ստանալու դիմաց, անտեսել են արցախցիների պատմական իրավունքներն ու անվտանգությունը։ Վերջին երեք տասնամյակում Ալիևն Ադրբեջանի ժողովրդի գրպանից ավելի քան ۳۰ միլիարդ դոլար է ծախսել «Հարավային Կովկաս», «Թանաբ» և «Թոփ» երեք խողովակաշարերով Բաքվի նավթը Եվրոպա հասցնելու համար։ Փաստորեն, Արևմուտքը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ իրենց համար նավթը գերադասում է մարդու իրավունքներին:
۵- Բաքվի և Անկարայի ամենագլխավոր մտահոգությունն այս պահին Փաշինյանի կառավարության անկման հավանականությունն է։ Այդ իսկ պատճառով կուլիսների հետևում պայմանավորվածություն կար, որ ղարաբաղյան երրորդ պատերազմը մեկ օրից ավել չշարունակվի։ ۹ ամիս առաջ Լաչինի միջանցքի արգելափակմամբ և Ղարաբաղի հանձնմամբ Մոսկվայի ۲۰۲۰թ. պայմանագիրը գործնականում փլուզվեց։ Փաշինյանի իշխանության հնարավոր անկումը կարող է անվավեր ճանաչել կողմերի բոլոր բացահայտ ու քողարկված պայմանավորվածությունները։ Ուստի Բաքուն և Անկարան ինչպես ۲۰۲۱ թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձգտեցին Փաշինյանի հաղթանակին, այսօր ձգտում են կանխել Փաշինյանի իշխանության անկումը։
۷. 2020թ. ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Իլհամ Ալիևը խոստովանեց, որ Ղարաբաղի բնակչության ۷۵ տոկոսը հայեր են, սակայն Ղարաբաղի ինքնավարության չեղարկումը, որը պատմական պրակտիկա էր ռուսական ցարերի և ԽՍՀՄ-ի օրոք, ցույց տվեց, որ Բաքուն հավատարիմ չի մնա Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին հայտարարություններին։ Ավելին, Ղարաբաղի հայերը միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում են բնիկ ժողովուրդներ, և նրանց ինքնավարության տրամադրումը «Բնիկ ժողովուրդների կոնվենցիաների» հիման վրա, նրանց իրավունքներից մեկն է: Սակայն Բաքվի առաջնահերթ նպատակը Ղարաբաղում հայերի թիվը նվազեցնելն է, նրանց բռնի տեղափոխումը Հայաստան, մնացածների տեղափոխումը Ղարաբաղի ինքնավար մարզի հինգ կարևոր քաղաքներից Ստեփանկերտ և ի վերջո նրանց այնտեղից լրիվ հեռացնելը: Հետևաբար, ինչպես տեղի ունեցավ ۲۰۲۰թ. ազատագրված տարածքներում, տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխությունների նեոօսմանյան ռազմավարության շրջանակներում, Բաքուն և Անկարան Ղարաբաղում կլտեղակայեն թաքֆիրներին, ոչ շիաներին, Անկարային առնչվող թուրքմեններին և սիոնիստներին: Ծրագիր, որը Անկարան նախկինում իրականացրել է Սիրիայի հյուսիսային հատվածներում և Իրաքի Քիրքուքում:
۸. Արդյո՞ք պետք է ուրախանալ, որ Լեռնային Ղարաբաղը վերադարձվեց Ադրբեջանին: Իրավական տեսակետից և Թեհրանի ու Իրանի մշակույթի մաս կազմող Ադրբեջանի մուսուլման ժողովրդի սկզբունքային դիրքորոշումների տեսանկյունից՝ այո: Սակայն Ալևի իշխանության գործողությունների առումով՝ ոչ: Ինչո՞ւ: Որովհետև ۲۰۲۰ թվականի պատերազմի փորձը ցույց տվեց, որ հողի ազատագրման քողի տակ Սիոնիստական ռեժիմի վերահսկողության պլանը մեծ չափերով իրականացվում է: Փաստորեն, Ադրբեջանի ժողովուրդը հայկական փոսից ընկնում է սիոնիստական ջրհորը։ Ղարաբաղյան երրորդ պատերազմում Ադբեջանին զենքի մեծ մասը տրամադրել է Սիոնիստական ռեժիմը։ Այս անկում ապրող ռեժիմը հետևում է Ադրբեջանը «սիոնիզմի տարածաշրջանային բազայի» վերածելու ռազմավարությանը և մտահոգված չէ այդ երկրի տարածքային ամբողջականությամբ։
۹. Ղարաբաղյան երրորդ պատերազմի և այս տարածաշրջանի հանձնման հետևանքներից մեկը կլինի Բաքվի պետական ապարատում հակաշիականության տարածումը: Այս ծրագիրն իրականացվում է ۲۰۰۳թ սկսած՝ Թուրքիայի, վահաբիզմի և սիոնսիտների կողմից՝ շիականության դեմ ատելություն տարածելու, «բազմամշակութայնության» տեսքով, շիականությունն «իսլամի ադրբեջանական մոդելի տեսքով» աղավաղելու, խիստ օրենքների ընդունման, շիա ակտիվիստների բանտարկություն և սպանությունների տեսքով: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո (۲۰۲۰թ.) հակաշիաիկանտարամադրությունների սրումը ցույց տվեց, որ Բաքվի կառավարությունը, որպես Սիոնիստական ռեժիմի և ՆԱՏՕ-ի գործակալ, շիաներին համարում է խոչընդոտ ՆԱՏՕ-ի Թորանի միջանցքի համար։ Հետևաբար, ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո հակաշիականության քաղաքականության տարածման միտումը կաճի:
۱۱. Լեռնային Ղարաբաղի հանձնումից հետո «ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքի» մշակողները հույս ունեն, որ Հայաստանին տնետսական խթաններ տրամադրելով և ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքները ռուսականով փոխարինելով, Փաշինյանին կհամոզեն զիջել միջանցքը, կամ գոնե ռուս դիտորդներին փոխարինել եվրոպացի դիտորդներով: Սակայն արդեն երկու տարի Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը չի պատրաստվում միջանցք տրամադրել իր տարածքոբվ: Նա գիտի, որ անգամ եթե միջանցքը գտնվի Հայաստանի վերահսկողության տակ, դրա շարունակությունը լինելու է Սյունիքի մարզի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների իրագործումը: Բացի այդ, հաշվի առնելով Ղարաբաղի հանձնումից հետո ստեղծված «իրավիճակները», Փաշինյանի զիջումը հարված կլինի հենց իր իշխանությանը:
Դոկտոր Ահմադ Քազեմի` եվրասիական հարցերով ավագ գիտաշխատող և միջազգային իրավունքի դոկտոր
دیدگاه خود را بنویسید