2023 թվականի սեպտեմբերի 19-ին երրորդ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով Ղարաբաղից շուրջ 140 հազար հայերի (20 հազար Հայաստանցի և մոտ 120 հազար ղարաբաղցի) փախուստից մոտ երեք ամիս անց, այս հարցը կարելի է լրջորեն գնահատել իրավական տեսանկյունից:
Ղարաբաղից (Արցախից) հայերի փախուստը տեղի ունեցավ Լաչինի միջանցքի 9-ամսյա շրջափակման, խաղաղ բնակչությանը սովի մատնելու քաղաքականության, Ղարաբաղյան երրորդ պատերազմի (Սեպտեմբերի 19), ինչպես նաև Ստեփանակերտ-Ասկերան ճանապարին գտնվող և իդեպ Ադրբեջանից վառելիք ստացած բենզալցակայանում պայթյունի հետևանքով առաջացած սարսափի ու ահաբեկման մթնոլորտում։ Զարգացումներ, որոնք տեղի ունեցան Ադրբեջանում բոլոր փոքրամասնությունների դեմ պաշտոնական Բաքվի կառավարության երեսուն տարվա համակարգված ատելության քաղաքականության ֆոնին։ Հետևաբար, Ղարաբաղից հայերի փախուստը «բռնի տեղահանման» դրսևորում է՝ ահաբեկման ու սարսափի առաջացման, ատելության, սպանության և ագրեսիայի գործողությունների կիրառմամբ «էթնիկ զտումների» նպատակով, ինչը խաղաղության ժամանակաշրջանում համարվում է հանցագործություն մարդկության դեմ և ցեղասպանություն, իսկ պատերազմի ժամանակ ռազմական հանցագործության դրսևորում է համաձայն Միջազգային քրեական դատարանի կանոնադրության (2002թ. ընդունված Հռոմի կանոնադրություն):
Հակառակ Ադրբեջանի պնդումներին, Ղարաբաղի հայերը հնագույն ժամանակներից ի վեր ապրել են այս տարածաշրջանում, որը, ինչպես գրել է հույն հայտնի պատմաբան Ստրաբոնը, հնագույն ժամանակաշրջանում հիշատակվում էր «Օրխիստենա» , իսկ Իսլամական վաղ շրջանում համարվում էր «Կովկասի Հայքի» մաս, և չնայած պատմության ընթացքում Կովկասում տեղի ունեցած որոշ համատարած տեղափոխումներին, նրանք համարվել են այնտեղի բնիկ բնակիչները: Այս հանգամանքը փաստագրված է մոտ հազար տարի առաջ իսլամական շրջանի պատմական գրքերում: Ըստ այդմ, միջազգային իրավունքի տեսակետից Ղարաբաղի հայերը համարվում են Ղարաբաղի «բնիկ ժողովուրդը», ոչ թե պարզապես փոքրամասնություն։
Իրավական տեսակետից բնիկ ժողովուրդներն օժտված են «բնակության վաղեմության և ժամանակային առաջնահերթության», «հաստատվելու և պատմական տարածքի» և «որոշակի երկրամասի հետ փոխկապակցվածության» հատկանիշներով։ Ի տարբերություն փոքրամասնությունների միջազգային իրավունքների, «բնիկ ժողովուրդների միջազգային իրավունքներում», որը ներառում է երկու կոնվենցիաներ և «2007 թվականին ընդունված բնիկ ժողովուրդների իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագիրը», ճանաչված են բնիկ ժողովուրդների «ինքնավարության», «ինքնակառավարման» և հողատարածքի իրավունքները։ Տարօրինակ չէ, որ Կովկասի պատմության համատեքստում, թե՛ պատմական Սյունիքի իշխանության օրոք, թե՛ Սեֆյանների դարաշրջանից սկսած, Ղարաբաղն ունեցել է մի տեսակ տեղական ինքնավարություն և ինքնակառավարում խանության կամ վիլայեթի ձևաչափով։
Չնայած Բաքվի կառավարության քարոզչամեքենան ջանքեր է գործադրում իր երկիրը ձերբազատելու «բռնի տեղահանման» և «էթնիկ զտումների» հանցագործությունների մեղադրանքներից՝ հիշատակելով 1992-94թթ. հայկական անօրինական անջատողական գործողությունները և հերքելով Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման փաստը, սակայն իրականությունը մնում է այն, որ ակնհայտ են «կոնկրետ նպատակով» Բաքվի կառավարության կողմից կատարված Ղարաբաղից հայերի «էթնիկ զտումների» հանցագործության նյութական և բարոյական տարրերը։ «Մարդու և հումանիտար միջազգային իրավունքների» տեսանկյունից, ղարաբաղյան առաջին պատերազմում հայ անջատողականների հանցագործությունները և բռնի գործողությունները չեն կարող արդարացնել և օրինականացնել Բաքվի կառավարության էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության ներկայիս քաղաքականությունը, թեպետ իրավաբանական տեսանկյունից այդ երկու մոտեցումն էլ դատապարտելի և հետապնդելի են իրավական և քրեական առումով:
Ստեփանկերտի մի անկյունում «հայերի սահմանափակ և խորհրդանշական բնակեցման» ծրագրի ձախողումից հետո Բաքուն փորձում է հերքել Ղարաբաղում էթնիկ զտումների իրողությունը, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անընդհատ զիջումները և նրա պասիվությունը Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքին հետամուտ լինելու հարցում նույնպես բավական մոտիվացիա է տալիս Բաքվին այս կապակցությամբ։ Սա այն դեպքում, երբ Ղարաբաղում վերջին զարգացումների, հատկապես «հայերի բռնի տեղահանման», նրանց սեփականության իրավունքի ոտնահարման, ինչպես նաև Ղարաբաղում «մշակութային ցեղասպանության» վտանգի տակ գտնվող նրանց պատմական ու կրոնական հուշարձանները միջազգային իրավունքի պարտադիր կանոնների, ինչպես նաև 1965թ. ընդունված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (ICERD) խախտում է, որին անդամակցում են և՛ Բաքուն, և՛ Երևանը։ Այս առնչությամբ Հայաստանը Բաքվի դեմ բողոք է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան (ICJ), ընդորում կանխատեսելի է Բաքվին դատապարտելու դատարանի վճիռը և, որ ավելի կարևոր է, հայերի անվտանգ վերադարձի պահանջը։
Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումները ուղեկցվել են բռնաբարության, խոշտանգումների, հարկադիր անհետացման և սպանության շուրջ 500 դեպքերով, որոնք, եթե փաստագրվեն Փաշինյանի կառավարության կողմից, որն, իդեպ, չի ցանկանում դա անել քաղաքական դրդապատճառներով, կարող է իրավական գործը դառնա քրեական գործ՝ Բաքվի կառավարության պատասխանատվությամբ և Թել Ավիվի ռեժիմի ու Անկարայի մասնակցությամբ։ Նկատի ունենալով Երևանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ICC) իրավասության ընդունումը, այս հարցը կարող է բարձրացվել նաև այս դատարանում, և այդ դեպքում Միջազգային քրեական դատարանը իրավասու է հետապնդել Բաքվի, Թուրքիայի և սիոնիստ այն պաշտոնյաներին, ովքեր հանդիսանում են պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության հանձնարար և կատարող։
Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը, ոչ միայն 1966թ. ընդունված Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում ամրագրված սեփականության իրավունքի բացահայտ խախտում է, այլև իր ազդեցությունը կունենա Արդարադատության միջազգային դատարանում Բաքվի դեմ Երևանի նախկին հայցադիմումների գործի վրա։ Որովհետև այս բոլոր հայցադիմումների հիմքը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան է։ Բացի այդ, հնարավոր է բողոք ներկայացնել՝ հիմնվելով 1948թ. ընդունված ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի վրա։
Մյուս կողմից, հիմնավոր տվյալներ կան Ղարաբաղի բնիկ հայերի մշակութային, կրոնական և պատմական ժառանգության ոչնչացման և բնույթը փոխելու գործընթացի մեկնարկի մասին, ինչը խախտում է 1954 թվականին ընդունված Հաագայի «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիան, ինչպես նաև խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը և ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի ու Գլխավոր ասամբլեայի բանաձևերը՝ կապված զինված հակամարտությունների ժամանակ մշակութային և պատմական հուշարձանների պահպանման հետ։
Հետևաբար, ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Ղարաբաղ պատվիրակություն ուղարկելու անհրաժեշտությունը ընդգծվել է Եվրախորհրդարանի 2023թ. հոկտեմբերին ընդունած Բաքվի կառավարության դեմ խիստ բանաձևում։ Այս հարցը հանրային և էլիտայի պահանջ է նաև Իրանում, քանի որ, ինչպես վերջին երեք տասնամյակներում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության այլ տարածքներում, Բաքուն փորձում է համակարգված ձևով ջնջել Ղարաբաղում իրանական քաղաքակրթական, մշակութային, պատմական և կրոնական հուշարձանները։ Ասվածի ապացույցն է Շուշիի մզկիթում Բաքվի խեղաթյուրումները, որը «մշակութային ցեղասպանության» դրսևորում է։
Գնահատելով Փաշինյանի կառավարության պասիվության մոտեցումը, Բաքուն փորձում է թույլ չտալ, որ Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությունը վերածվի իր ու Երևանի միջև իրավական վեճի, քանի որ այս հարցում կարելի է փաստել Ալիևների ընտանիքի մեղքն ու իրավական պատասխանատվությունը։ Բաքուն քաջատեղյակ է, թե ինչպես է 1915թ. Օսմանական կայսրությունում հայերի ջարդի իրավական գործը հարյուր տարի անց դեռևս քաղաքական և իրավական հետևանքներ ունի Թուրքիայի համար, չնայած այն բանին, որ Էրդողանը 2014թ. ապրիլին «պատմական ցավ» էր անվանել այս կոտորածը և ցավակցություն էր հայտնել զոհերի ժառանգներին, և նույնիսկ անմարդկային անվանելով դրա հետևանքները՝ կոչ էր արել Անկարան ներողություն խնդրի այդ կապակցությամբ։
Այդ իսկ պատճառով Իլհամ Ալիևը, Երևանի դեմ Անկարայի մաքսիմալիստական պահանջները կրկնելուն զուգահեռ, ընդծում է Երևանի հետ առաջիկա խաղաղության պայմանագրում «հայերին Ղարաբաղ վերադարձնելու և նրանց իրավունքների ու անվտանգության» ծրագրից զերծ մնալու անհրաժեշտությունը, և գտնում է, որ նման հարց ներառվելու դեպքում, պետք է հաշվի առնվի նաև «Yer-Az» կոչվող Հայաստանաբնակ ազերիների՝ Հայաստան վերադառնալու հարցը։ Սա այն դեպքում, երբ իրավական տեսանկյունից «Yer-Az» կոչվող ազերիների՝ Հայաստան վերադարձի հարցը կարող է դիտարկվել Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից, Շամախիից և Նախիջևանից վտարված հայերի վերադարձի դիմաց, այլ ոչ թե հայերի՝ Ղարաբաղ վերադարձի։ Քանի որ Ղարաբաղը պատմության ընթացքում քիչ թե շատ ունեցել է հատուկ կարգավիճակ, և Ղարաբաղի հարցով խաղաղության բանակցությունների 26 տարիների ընթացքում (1994-ից 2020 թթ.) Ադրբեջանի իշխանությունները (ի դեմս Հեյդար Ալիևի և Իլհամ Ալիևի) հստակ և գրավոր կերպով պարտավորվել են Ղարաբաղին տալ բարձր մակարդակի ինքնավարություն՝ իր անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար, ինչն արտացոլված է 1996թ. Լիսաբոնում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի հայտարարության մեջ, ինչպես նաև Մադրիդյան, Աստանայի, Պրահայի և Քի Ուեսթի բանակցությունների փաստաթղթերում։
Թեև Փաշինյանի արևմտամետ իշխանության սխալ հաշվարկներն ու կրկնվող բացթողումները, որոնք ինչ֊որ տեղ համարվում են ընկերակցություն Ալիևի հետ, Բաքվին և Անկարային հույս են տալիս Երևանից ավելի շատ զիջումներ կորզելու և հայերի վերադարձը Ղարաբաղ բացառելու համար, բայց փաստն այն է, որ նման արմատական փոփոխությունները ժամանակի ընթացքի ազդեցությանը ենթակա չեն և համարվում են մի տեսակ «ճգնաժամի սերմանում» ապագայի համար։ Բնականաբար, հարցն այդպես չլուծված թողնելը կարող է ապագայում կովկասյան տարածաշրջանում անապահովության ու ճգնաժամի օջախներ ու այլ պատրվակներ ստեղծել՝ մեծ տերությունների չարաշահումների համար։ Այդ իսկ պատճառով, հիմնախնդրի կայուն լուծումը բնիկ ղարաբաղցի հայերի անվտանգ և անվերապահ վերադարձն է իրենց տներն ու հողերը։ Սա այն հարցն է, որի շուրջ շատ երկրներ, այդ թվում՝ Իրանը և եվրոպական պետությունները համակարծիք են։
Ճանաչելով Կովկասում տիրող իրավիճակի պատմական իրողությունը, Իրանը առավել քան ցանկացած այլ երկիր, Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման, այդ թվում նրանց իրենց տներ ու հողեր վերադառնալու անհրաժեշտությունը համարում է որպես կայուն խաղաղության հիմքերից մեկը։ Այդ իսկ պատճառով, 2020 թվականին Իրանի Գերագույն առաջնորդի հեռատեսական ցուցումներից ելնելով, Թեհրանը շեշտը դնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ մեկտեղ Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման վրա։ Հասկանալի է, որ «բնիկ ժողովուրդների անվտանգությունը» չի կարող իրականացվել առանց որևէ իրավական ձևաչափի։ Իրավական տեսակետից որևէ հակասություն չկա Ադրբեջանի ինքնիշխանության տակ գտնվող ինքնավարությամբ օժտված Ղարաբաղի բնիկ հայերի ներկայության և այս երկրի տարածքային ամբողջականության միջև։
Ղարաբաղի և նրա բնիկ ժողովուրդների ինքնավարության իրավական կարգավիճակը համեմատելով այլ փոքրամասնությունների իրավունքների հետ, որն արվում է այդ իրավունքների մերժման նպատակով, տրամաբանական, գիտական և իրավաբանական փաստարկներ չեն համարվում երեք պատճառով. «Խորհրդային և հետԽորհրդային ժամանակաշրջանում Ղարաբաղի հատուկ պատմական վիճակը», «այս կապակցությամբ Բաքվի կառավարության նախկին պարտավորությունները 26 տարվա խաղաղության բանակցություններում» և «փոքրամասնությունների ու բնիկ ժողովուրդների իրավունքների միջև տարբերությունը»։ Նման համեմատությունը, ոչ իրավական է և հիմնականում արվում է քաղաքական նկատառումներով, այս տարածաշրջանում էթնիկ զտումների հարցում Բաքվի դիրքերն ամրապնդելու և Ալիևների ընտանիքի էթնոցենտրիկ մոտեցումները վերջին երեք տասնամյակների ընթացքում կոծկելու համար։
Փաստն այն է, որ Բաքուն, որպես Թուրքիայի պրոտեկտորատ և լոնդոնասիոնիստական ճակատի գործակալ, խեղաթյուրելով և իր լոբբիների միջոցով զարգացումները գլխիվայր շրջելով, փորձում է լուծել «Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման» հանցագործության հետևանքները, այնուհետև լրջորեն հետամուտ լինել Ղարաբաղի ժողովրդագրական փոփոխմանն ուղղված նեոօսմանական ու սիոնիստական ծրագրի իրականացմանը։ Հաշվի առնելով 2020 թվականից հետո մի շարք գործոններ ու գործընթացներ, այդ թվում սիոնիզմի տարածաշրջանային ու գլոբալ շարժումները, Ալիևների ընտանիքի կողմից լրջորեն հետապնդվում է Ղարաբաղում սիոնիստների վերաբնակեցման հարցը։ Հնարավոր է, որ այս հարցը 2020 թվականի պատերազմի ժամանակ Իլհամ Ալիևի համար դարձել է պարտավորություն՝ ի պատասխան Բաքվի նկատմամբ Թել Ավիվի ռեժիմի աջակցության, այնպես, ինչպես 1999 թվականին Հեյդար Ալիևի պարտավորությունը՝ ցանկացած պարագայում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով Իսրայելի ռեժիմին նավթ մատակարարելու համար:
Փաստորեն, իրականացվում է մի տեսակ նեոօսմանական-սիոնիստական ռազմավարություն՝ հիմնված Ղարաբաղից դուրս գտնվող ազատագրված հողերում Թաքֆիրական խմբավորումների բնակեցման, իսկ Ղարաբաղի տարածքում հայերի փոխարեն սիոնիստների հաստատման վրա։ Արգենտինայի Պատագոնիայում «Երկրորդ Իսրայել» նախագծի ձախողման, իսկ մյուս կողմից Իրանի սահմանների մոտ գտնվող Կովկասի ու Ադրբեջանի գրավչության պատճառով Եբրայական-Արևմտյան-Նեոօսմանական ճակատի օրակարգում հայտնվեցին Ղարաբաղում «Երկրորդ Իսրայելի» իրագործման գաղափարը, հատկապես Բաքվում հրեական «Սոխնուտ» գործակալության գրասենյակի հիմնադրումից հետո։
Սա այն դեպքում, երբ Ղարաբաղի բնիկ հայերի այս տարածաշրջան անվտանգ վերադարձը այն հարցը չէ, որից Բաքուն հեշտությամբ կարողանա անցնել։ Թեև Գազայում Սիոնիստական մանկասպան ռեժիմի միջազգային հանցագործություններով պայմանավորված ստվերված են համաշխարհային, այդ թվում՝ Կովկասի զարգացումները, իսկ մյուս կողմից Փաշինյանի կառավարությունն էլ ցանկություն չունի այս խնդրին լրջորեն հետամուտ լինել և անգամ ընկերակցում է հայ փախստականների վերադարձը կանխելուն ուղղված հող պատրաստելու և հիմքեր ստեղծելու հարցում, այնուամենայնիվ ղարաբաղյան խմբավորումները ընդգծում են իրենց վերադարձի իրավունքը։ Հայաստանում հասարակական կարծիքը նույնպես տեղյակ է, որ Ադրբեջանում պետական կառուցվածքը և արհեստական ինքնության ձևավորումը հիմնված են ռասայական ատելության վրա, և հայաստանցիները քաջ գիտակցում են, որ անտեսելով ու զոհաբերելով Ղարաբաղի հայերի իրավունքները, ավելի հանդուգն են դարձնում Բաքվի և Անկարայի էթնոցենտրիկ կառավարություններին Հայաստանի կազմաքանդման ծրագրի իրականացման հարցում։ Ուստի, նրանց տեսանկյունից, Երևանում ոչ մի իշխանություն չունի այն լեգիտիմությունն ու իրավասությունը՝ հրաժարվելու այդ իրավունքից։
Չնայած որոշ եվրոպական երկրների, հատկապես Հունգարիայի կողմից խոչընդոտներին՝ Ալիևների ընտանիքի բացահայտ ու թաքնված նավթային բոնուսներից օգտվելու պատճառով, Եվրախորհրդարանը 2023թ. հոկտեմբերին ընդունած բանաձևի 5-րդ կետում հստակորեն «հիշեցնում է, որ Բաքուն լիովին պատասխանատու է Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, անվտանգության և բարեկեցության համար» և պետք է հաշվետու լինի, միևնույն ժամանակ Ադրբեջանից պահանջում է երաշխավորել ու ճանաչել «իրենց երկրամաս վերադառնալու իրավունքը», հայերի սեփականության իրավունքը, արժանապատիվ ապրելու իրավունքը, նրանց տարբերվող ինքնությունը, ինչպես նաև քաղաքացիական, մշակութային, սոցիալական և կրոնական իրավունքները՝ պահպանելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և մարդու և հումանիտար միջազգային իրավունքի բոլոր կանոնները:
Բացի բրեքզիթով զբաղվող Անգլիան, որը 1918 թվականին իր գործողությունների պես երազում է ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի (կամ այսպես կոչված կեղծ Զանգեզուրի միջանցքի) մասին, Եվրոպայի վերոնշված դիրքորոշման պատճառը նրանց գիտակցումն է առ այն, որ Ղարաբաղի էթնիկ զտումները ազդեցություն կունենան Թուրքիայի նեոօսմանյան ռազմավարությունների ուժեղացման, և այսպես կոչված «Թուրքական աշխարհ» գաղափարի ձևավորման հարցում, որի նկատմամբ եվրոպացիները բացասական պատմական հիշողություն ունեն։ Նրանք գիտեն, որ պանթուրքիզմի և նեոօսմանիզմի ուժեղացումը նոր անվտանգության, քաղաքական և աշխարհաքաղաքական մարտահրավերներ կստեղծի Եվրոպայի որոշ հատվածների նկատմամբ։
Կովկասում հաստատուն խաղաղության և կայունության պահանջը, որը մշտապես շեշտվում է Թեհրանի կողմից, և նշվում է նաև 2023 թվականի նոյեմբերին Թեհրանում 3+3 ձևաչափի հայտարարության մեջ, այն է, որ Բաքուն պետք է վերջ դնի Լոնդոնա-սիոնիստական-նեոօսմանական առանցքի ծրագրերին «կուրորեն հնազանդվելու» քաղաքականությանը և իր ինքնիշխանության հետագա ճակատագիրը չկապի օտարների սցենարների հետ։ Այս տեսանկյունից լուծումները պարզ են. 1. Արաքս գետով միջանցքի ստեղծման գործընթացի նկատմամբ լուրջ հետևողականությունը՝ չունենալով գործիքային մոտեցում դրա նկատմամբ, որի իրականացումը բխում է Բաքվի, Թեհրանի, ինչպես նաև Երևանի և ողջ տարածաշրջանի շահերից։ 2. Էթնոցենտրիզմի և ատելության վրա հիմնված քաղաքականության դադարեցումը, հայերի վերադարձը Ղարաբաղ և նրանց իրավունքների ու անվտանգության երաշխավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում 3. Վերջ տալ Բաքու-Թել Ավիվ հարաբերություններում առկա իրավիճակին, որը ինքնիշխանությունը սիոնիստներին վարձով հանձնելու դրսևորում է։
Հեղինակ՝ Դոկտոր Ահմադ Քազեմի (համալսարանի միջազգային իրավունքի գծով դասախոս)
Leave A Comment