«ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում, որը սկսվել է 2026 թ․ փետրվար ամսվա վերջից՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների խախտմամբ, բազմաթիվ ռազմական կենտրոնների թիրախավորմանը զուգահեռ հարվածներ են հասցվել նաև դպրոցներին, հիվանդանոցներին, բնակելի շենքերին, մարզադաշտերին, հանրային ծառայությունների կենտրոններին, կամուրջներին և ճանապարհներին։ Միևնույն ժամանակ, աշխարհը ականատես եղավ նաև Իրանի պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության դեմ իրականացվող հարձակումների շարունակական շղթային։
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստների նախարարության կողմից ներկայացրած զեկույցի համաձայն՝ պատերազմի մոտավորապես առաջին տասը օրերի ընթացքում երկրի տարբեր նահանգներում թվով առնվազն 56 թանգարան, պատմական շինություն և մշակութային տարածք դարձել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի հարձակման թիրախ՝ կրելով լուրջ և հիմնովի
Վնասված մշակութային և պատմական վայրերի թվաքանակով սույն ցուցակում առաջին տեղում է Թեհրանի նահանգը՝ 19 վնասված հուշարձանների առկայությամբ, Քորդեսթան նահանգում վնասվել են 12 նշանավոր շինություններ, իսկ Սպահանում՝ մի շարք պատմական հուշարձաններ։
Մասնավորապես, ռազմական հարձակումների հետևանքով վնասվել են Գոլեսթանի պալատը, Չեհել Սոթուն պալատ-թանգարանը, կենտրոնական Թեհրանի պատմական հատվածի մի մասը, Սանանդաջում գտնվող Ասեֆ, Սալար Սաիդ և Խոսրովաբադ պատմական շինությունները, Սպահանի Ռաշք Ջանան պալատը (նահանգապետարանի շենքը), ինչպես նաև Խորրամաբադի Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցի ազգագրական և հնագիտական թանգարանի հատվածը։
Ուստի, կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ-ը և Իսրայելի ռեժիմը, քաղաքացիական անձանց թիրախավորմամբ ուղեցկվող ռազմական հանցագործություն կատարելու հետ մեկտեղ նպատակադրված կերպով ծրագրել են նաև Իրանի պատմական հուշարձանների և մշակութային հուշարձանների դեմ հարձակումներ։ Այս առնչությամբ հարկ է առանձնացնել յոթ պարզաբանող կետեր։
Առաջին․ Իրանի թվով 56 պատմական և մշակութային հուշարձանների մեծ մասը վնասվել է այն պատճառով, որ ԱՄՆ-ը և Իսրայելի ռեժիմը հարվածներ են հասցրել այդ հուշարձաններին մոտ գտնվող տարածքներին։ Քանի որ մշակութային հուշարձանների ուղղակի և միտումնավոր թիրախավորումը համարվում է ռազմական հանցագործություն, ԱՄՆ-ը և Իսրայելի ռեժիմը փորձում են մշակութային արժեք ներկայացնող տվյալ վայրերի՝ որոշ ենթադրյալ ռազմական օբյեկտների մոտ գտնվելու պատրվակով վնաս հասցնել այդ հուշարձաններին։
Մինչդեռ գործողությունների համար որևէ ապացուցված ռազմական անհրաժեշտության հիմնավորում գոյություն չունի․ դրանք իրականացվել են իրանցիների պատմական, քաղաքակրթական, ազգային և կրոնական ինքնության հետքերը վերացնելու նպատակը հետապնդող «հատուկ դիտավորությամբ»։
Նույնիսկ մինչև պատերազմը ԱՄՆ-ը և Իսրայելի ռեժիմը ցույց էին տվել իրանական մշակութային արժեքները ոչնչացնելու իրենց ցանկությունը։ Որպես օրինակ կարող ենք նշել այն, որ 2020 թվականի հունվարին՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնչեցրել էր սպառնալիք հետևյալ բովանդակությամբ՝«Կթիրախավորենք Իրանում 52 կետ, որոնցից մի քանիսը մեծ նշանակություն ունեն Իրանի և իրանական մշակույթի համար»։
Երկրորդ․ Մշակութային հուշարձանները պատկանում են ոչ միայն առանձին պետություններին, այլև համարվում են մարդկության ընդհանուր ժառանգության մասնիկները։ Ըստ այդմ էլ միջազգային իրավունքի զարգացման ակունքներից ի վեր մշակութային հուշարձանները գտնվել են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո։
Առաջին անգամ լուրջ ձևով դրանց պաշտպանության կարևորությունն ընդգծվել է 1899 և 1907 թվականների Հաագայի կոնվենցիաներում։
1954 թվականի՝ զինված հակամարտությունների ժամանակ մշակութային հուշարձանների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայի, դրա 1999 թվականի երկրորդ արձանագրության, Ժնևի չորս կոնվենցիաների 1977 թվականի լրացուցիչ առաջին արձանագրության, Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի (2002), 1972 թվականի համաշխարհային բնական և մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի, ինչպես միջազգային սովորութային իրավունքի սկզբունքների համաձայն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի պատմական և մշակութային հուշարձանների դեմ ցանկացած միտումնավոր հարձակում հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում և ակնհայտ ռազմական հանցագործություն, որն այդ պետությունների և նրանց ղեկավարների համար ենթադրում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական պատասխանատվություն։
Երրորդ․ Մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիան, ինչպես նաև դրա 1999 թվականի լրացուցիչ արձանագրությունը զինված հակամարտությունների ընթացքում մշակութային հուշարձանների պաշտպանության համար ստեղծել են ուժեղ իրավական շրջանակ։
Սույն կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 1956 թվականից և ունի ավելի քան 130 անդամ պետություն, սահմանել է «մշակութային հուշարձան» հասկացությունը և պետությունների համար նախատեսում է հետևյալ պարտավորությունները․
չթիրախավորել մշակութային հուշարձանները,
կազմել և հրապարակել դրանց ցանկերը,
կիրառել «Կապույտ վահան» նշանը՝ որպես պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության խորհրդանիշ։
Ի լրումն դրա, սույն կոնվենցիան և դրա երկու լրացուցիչ արձանագրությունները, սահմանելով ռազմական անհրաժեշտության հիմնավորման շրջանակները, փորձել են կանխել մշակութային արժեքների թիրախավորումը «ռազմական անհրաժեշտության» պատրվակով՝ նման խախտումները դիտարկելով ռազմական հանցագործության և դրանից բխող քրեական պատասխանատվության համատեքստում։ Հետևաբար, 1999 թվականին ընդունված երկրորդ լրացուցիչ արձանագրությունը, սահմանելով քրեական իրավասության, քրեական հետապնդման և արտահանձնման պարտավորության, ինչպես նաև երկկողմ իրավական աջակցության վերաբերյալ դրույթները, առավել ամրապնդել է մշակութային հուշարձանների պաշտպանության իրավական մեխանիզմները։
Չորրորդ․ Վերոնշյալ կետի համաձայն, ոչ միայն անմիջական հարձակումը պատմամշակութային որևէ կոթողի վրա, բացի բացառիկ դեպքերից՝ երբ մշակութային գույքը վերածվում է ռազմական կենտրոնի, համաձայն 1954 թ. Հաագայի կոնվենցիայի և միջազգային իրավունքի սկզբունքների, արգելված է, այլև ցանկացած ռազմական գործողություն, որը կարող է անուղղակի վնաս պատճառել մշակութային գույքին, թույլատրելի չէ։ Ի տարբերություն Իրանի, որը 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա 1999 թվականի լրացուցիչ արձանագրության կողմ է, Միացյալ Նահանգները այս պայմանագրի կողմ չէ։ Այս հանգամանքը չի խանգարում ԱՄՆ-ի և նրա պետական պաշտոնյաների քաղաքացիական և քրեական պատասխանատվության իրականացմանը ՝ հիմնված միջազգային սովորութային իրավունքի վրա։ Քանի որ միջազգային սովորութային իրավունքի սկզբունքները պարտադիր են բոլոր երկրների համար, և 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի դրույթները բխում են այդ սովորութային կանոններից։
ԱՄՆ-ի գործողությունները Վիետնամում, Յեմենում, Աֆղանստանում և Իրաքում, այդ թվում 2003 թ. Բաղդադի Ազգային թանգարանի ողբերգությունը և այնտեղ 170 հազար պատմական նմուշների ավերումն կամ կողոպուտը, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի կառավարությունները իրենց հարձակումների ընթացքում նաև հակամշակութային և քաղաքակրթական ժառանգության նկատմամբ թշնամական վերաբերմունք են դրսևորում: Միևնույն ժամանակ, Իսրայելի ռեժիմը, չնայած 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի անդամ լինելուն, Պաղեստինի օկուպացիայի և Գազայի ցեղասպանության ընթացքում, օկուպացված Պաղեստինում մուսուլմաններին և քրիստոնյաներին պատկանող հարյուրավոր պատմական հուշարձաններ թիրախավորելով, ցույց տվեց, որ Պաղեստինի բնակչության ցեղասպանությունից բացի, այն նաև հետապնդում է նրանց մշակութային ցեղասպանությունը, և այժմ նույն մոտեցումն է որդեգրել Իրանի դեմ։
Հինգերորդ․ մշակութային արժեքների վրա ռազմական միտումնավոր հարձակման մասին միջազգային իրավունքի պարտադիր կատարման ենթակա փաստաթղթերի և նորմերի համադրությունից պարզ է դառնում, որ այդ հարձակումները ռազմական ոճրագործության օրինակ են և դրանց իրականացնողներն ու հրաման տվողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Քանի որ երկրների մշակութային արժեքները որոշ առումով հանդիսանում են ողջ մարդկության ընդհանուր ժառանգություն ուստի բոլոր պետությունները պատասխանատվություն ունեն դրանք պաշտպանելու համար:
Պետությունների հետ միասին՝ այս հարցում պատասխանատվություն ունեն նաև Միավորված ազգերի կազմակերպությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Թանգարանների միջազգային խորհուրդը (ICOM), Կապույտ վահանի համաշխարհային ցանցը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Միջազգային քրեական դատարանը։
Չնայած այն հանգամանքին, որ Իրանի կողմից «Կապույտ վահան» նշանով առանձնացված են ավելի քան 120 մշակութային օբյեկտներ, որոնցից մի մասը գրանցված է որպես համաշխարհային ժառանգություն և դրանց ցանկը նախապես տրամադրված է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, վերջինիս և Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի աշխատանքային խմբի գործունեությունը այս հարցում մինչ այժմ ընդունելի չէ։ Համաշխարհային ժառանգության օբյեկտների վրա պատերազմի ազդեցության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի տնօրեն Լազար Էլունդու Ասոմոյի կողմից զուտ անհանգստություն արտահայտելը, բավարար չէ։
Թեպետ ԱՄՆ-ը Թրամփի կառավարման ժամանակաշրջանում դուրս եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ (այդ կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, ինչը ուժի մեջ կմտնի 2026 թվականի դեկտեմբերի 31-ին) ցույց տալով, որ Թրամփի կառավարությունը չի արժևորում այս կազմակերպությանը և համաշխարհային մշակութային նորմերը, սակայն այս հանգամանքը չպետք է խոչընդոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի վճռական գործողություններին, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի մշակութային արժեքների դեմ իրականացված ագրեսիայի դատապարտմանը։
Վեցերորդ. Համաձայն «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի (4) հոդվածի (2) կետի, ինչպես նաև 1999 թվականին Հաագայի կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրության 6-րդ հոդվածի, մշակութային արժեքների դեմ ռազմական գործողություններ իրականացնելը հնարավոր է միայն այն դեպքում և այն ժամանակահատվածում, երբ այդ մշակութային օբյեկտը իր գործառույթով դարձել է ռազմական օբյեկտ, և չկա այլ հնարավոր միջոց ռազմական առավելություն ստանալու համար, որը համեմատելի կլինի այն առավելության հետ, որը կարելի է ստանալ այդ օբյեկտի դեմ ռազմական հարձակում իրականացնելով։ 56 վնասված իրանական մշակութային օբյեկտներից ոչ մեկը ռազմական թիրախ չի եղել, սակայն ԱՄՆ-ն և Իսրայելի ռեժիմը հարձակվել են այդ մշակութային արժեքներին մոտ գտնվող ենթադրյալ թիրախների վրա՝ դրանք վնասելու նպատակով։ Իրականում, նրանց «կոնկրետ մտադրությունը» և «գլխավոր նպատակը» այդ մշակութային արժեքներին վնաս հասցնելն էր՝ ենթադրյալ մոտակա թիրախներին թիրախավորելու պատրվակով։ Բացի ռազմավարական ենթակառուցվածքների ոչնչացումից, ԱՄՆ-ն և Իսրայելի ռեժիմը դիտավորյալ հարձակվել են մշակութային արժեքների և օբյեկտների վրա՝ Իրանի յոթ հազարամյա պատմության առջև կրած նվաստացման պատճառով, որը «մշակութային ցեղասպանության» և «ռազմական հանցագործության» օրինակ է։
Յոթերորդ․ Մշակութային, պատմական և քաղաքակրթական արժեքները ազգերի պատմության օբյեկտիվ մասն են կազմում: Մշակութային ժառանգությունը այն օղակն է, որը կապում է ազգի ինքնությունը նրա կենսապատմական աշխարհագրության հետ: Պատմական և քաղաքակրթական հուշարձանի ոչնչացումը փորձ է խզելու ազգի կապը իր ինքնության խորհրդանիշների հետ։
Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի կողմից մշակութային ցեղասպանության նպատակն է ջնջել Իրանի մշակութային ժառանգությունը՝ պատմության և քաղաքակրթության այս յոթհազարամյա օրրանը։
Հին Իրանի քաղաքակրթությունը և այս հնագույն երկրի կրոնական ու ազգային արժեքները՝ սկսած Կյուրոս Մեծի ուսմունքներից մինչև Շիիզմի ազատագրական դպրոցի սկզբունքները, համակցվելով ամուր ամրոց են ստեղծել թշնամիների ագրեսիայի դեմ և «պատմական դիմադրության» ոգի ձևավորել իրանցիների մեջ։Նույնիսկ այսօր, Իրանի որոշ կախյալ հարևաններ, որոնց պատմությունը հազիվ է հասնում հինգ հարյուր տարվա, Իրանի յոթ հազարամյա պատմության նախանձով և սեփական պատմության ծիծաղալի կեղծարարությամբ, խոսում են իրենց անունից՝ հազարամյակների պատմության իմաստնությունից ելնելով։
«Մեծ Իսրայելի» ղավադրությունն իրականացնելու նպատակով Միացյալ Նահանգներին և Իսրայելի ռեժիմին անհրաժեշտ է Արևմտյան Ասիայի իսլամական երկրների մասնատումը՝ Սաուդյան Արաբիայից և Քուվեյթից մինչև Հորդանան և Իրաք: Իրանը հզոր արգելք է հանդիսանում այս մասնատման ծրագրի իրականացման համար:
Հետևաբար, նրանք ձգտում են ոչնչացնել «պատմական Իրանը» և « Իրանի միասնական և պատմական ազգը» տարբեր միջոցներով, ինչպիսիք են էթնիկ խմբերին հրահրելը և ահաբեկչական ու անջատողական խմբավորումներին զինելը։ Իրանի մշակութային, քաղաքակրթական և կրոնական սեփականության վրա հարձակումները նույնպես Վաշինգտոնի և Թել Ավիվի Իրանի մասնատման ռազմավարության մասն են կազմում։ Սակայն յոթ հազար տարվա պատմությունը ցույց է տվել, որ ագրեսորները նվաստացվել և հեռացել են, բայց Իրանը մնացել է հպարտ և կանգուն»։
Դոկտոր Ահմադ Քազեմի
Համալսարանի միջազգային իրավունքի դասախոս
Leave A Comment