Բաքվում գերդաստանի իշխանության ամրապնդումը Ադրբեջանի ընտրական հանձնաժողովի մշտական նախագահ Մազահեր Փանահովը հայտարարել է, որ Իլհամ Ալիևը ۲۰۲۴ թվականի փետրվարի ۷-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հինգերորդ անգամ անընդմեջ վերընտրվել է Կովկասի նավթային երկրի նախագահ՝ ձայների շուրջ ۹۳ տոկոսով։ Այս ընտրությունների ընթացքի, արդյունքների և հեռանկարների առնչությամբ կարելի է մատնանշել յոթ կետ.
Առաջին. չորս իրադարձություն, այդ թվում՝ «ստորագրությունների կեղծման սկանդալը ۲۰۰۳ թվականին Իլհամ Ալիևին որպես վարչապետ ընտրելու ժամանակ, երբ հոսպիտալացված էր Հեյդար Ալիևը», «۲۰۰۹ թվականին նախագահական ընտրություններում երկու շրջանից ավելի նախագահի թեկնածու առաջադրվելու սահմանափակման չեղարկումը», «۲۰۱۶ թվականին նախագահության ժամկետի ավելացումը հինգից յոթ տարի» և վերջապես «վերջին ընտրություններում նախագահի թեկնածուների կողմից Ալիևի օգտին գովազդումը» բոլորը վկայում են «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության կողմից ապագայի համար հատուկ ուղղվածության մշակման մասին Ալիևների ընտանիքի իշխանության մշտական շարունակության համար։
Երկրորդ՝ տասնյակ շիա ակտիվիստների ձերբակալությունը, ընտրություններից առաջ ۱۰-ից ավելի լրագրողների ձերբակալությունը, Ադրբեջանի մեծամասամբ մուսուլման համայնքի դեմ հեղձուցիչ մթնոլորտի սաստկացումը, քննադատական և ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցների, այդ թվում՝ իսլամիստական, արևմտամետ և ազդեցիկ այնպիսի լրատվամիջոցների փակումը, ինչպիսին է ANS֊ը, կոռուպցիայի տեսանկյունից Բաքվի վարկանիշի անկումը ۱۸۰ երկրների շարքում ۱۲۸-ից ۱۵۷-ի և այդ միտման շարունակությունը՝ համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնալ կազմակերպության ۲۰۲۲ թվականի զեկույցի, ընտրությունների բոյկոտումը և այն շոու անվանելը Մուսավաթ և Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցությունների կողմից, այսպես կոչված, մրցակից թեկնածուների համակարգված գործողությունները Ալիևին գովաբանելու հարցում՝ ընտրական գործընթացում ծրագիր ներկայացնելու փոխարեն, ընդհանուր առմամբ ի ցույց դրեցին այնպիսի նախագահական ընտրություններ, որի նմանը պատմության ընթացքում աշխարհում չի եղել։
Երրորդ, այս ընտրություններն անցկացվեցին ժամկետից մոտ մեկուկես տարի շուտ։ ۲۰۱۸ թվականի ընտրություններում, ըստ կառավարության հայտարարության, Ալիևը հավաքել է ձայների մոտ ۸۵ տոկոսը, և ինչպես պնդում է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը՝ վերջին մեկ տարում նա ժողովրդականության գագաթնակետին է։ Ուրեմն հարց է առաջանում ի՞նչ անհրաժեշտություն կար արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու համար։ Ուրեմն հարց է առաջանում ի՞նչ անհրաժեշտություն կար արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու համար։ Այս խնդրի վրա ազդում են ներքին և արտաքին գործոններ, որոնցից են Ղարաբաղյան երրորդ պատերազմից առաջացած ալիքի առավելագույն շահագործումը, իշխանության ներսում Ալիևի ընտանիքի և Փաշաևի միջև տարաձայնությունների շարունակությունը, իշխող կուսակցության գնահատումները ۲۰۲۳ թվականի սեպտեմբերին Ղարաբաղի բնիկ հայերի էթնիկ զտումների հետևանքով Մարդու իրավունքների հարցերով եվրոպական ճնշումների սաստկացման մասին, և դրան զուգահեռ, ապագայի հեռանկարում Եվրոպայի էներգիայի ապահովման հարցում Բաքվի համար սահմանված դերի նվազեցման գնահատումը , որը ընտրություններում թեկնածու, Ալիևի քարոզիչ Զահեդ Օրուջը նշել է որպես արտաքին սպառնալիքներ, և վերջապես, սիոնիստա-լոնդոնյան ճակատի հրահանգը՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական խռովությունների նոր շրջափուլի մասին և «Ենի Ադրբեջան» կուսակցության պահանջը ընտրությունների մասով մտավախություն չունենալու համար։
Չորրորդ՝ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ ընտրություններին մասնակցել է իրավունք ունեցող մարդկանց մոտ ۶۷ տոկոսը։ Թեև քարոզարշավի և նախընտրական գործընթացի միակողմանիության և Ալիևի նկատմամբ այլ թեկնածուների աջակցության պատճառով, կասկած չկար այս «իրադարձության» արդյունքում Ալիևի հաղթանակի հարցում, այնուամենայնիվ բազմաթիվ հաղորդումներ են ստացվել ընտրություններում մանիպուլյացիաների մասին՝ մասնակիցների թիվը բարձրացնելու համար։ Ընդհանուր առմամբ այս ընտրություններին չմասնակցեցին կամ թույլ մասնակցություն ունեցան չորս կարևոր խմբեր, որոնք են՝ ۱. Իսլամական ժողովրդական խմբավորումները, որոնք բողոքում են կառավարության հակաշիա մոտեցումների դեմ, ընդորում նրանցից հարյուրավորները գտնվում են Ալիևի բանտերում, ۲. Էթնիկ խոշոր փոքրամասնությունները, ինչպիսիք են թալիշները, Լեզգիները, ավարները, թաթերը և ուդիները, որոնք իրենց անցյալի փորձով և Ղարաբաղում էթնիկ զտմանը ականատես լինելով իրենց տեսնում են որպես Ադրբեջանում պանթուրանիզմի սաստկացման հաջորդ զոհերը, ۳. Արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունները, ինչպիսիք են Մուսավաթը և Ժողովրդական Ճակատը, ۴. Տարբեր մարդկանց խմբեր, որոնք բողոքում են կոռուպցիայի և նավթային հարստության անարդար բաշխման դեմ, ինչպես նաև այն էլիտաները, ովքեր գտնում են, որ Ալիևների ընտանիքը, Ղարաբաղի հարցում հետևելով Սիոնիստա-Լոնդոնա-Նեոօսմանական ճակատի աշխարհաքաղաքական ինտրիգներին, այս երկիրը հայերի փոսից հանել ու գցել է սիոնիստների ջրհորը։
Հինգերորդ՝ ۲۰۲۴ թվականի հունվարի ۲۴-ին ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրաժարվել է հաստատել Ադրբեջանի Հանրապետության պատվիրակության մանդատները` ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հարցում այդ երկրի կարողության վերաբերյալ «շատ լուրջ մտահոգությունների» առկայության պատճառով, ինչը աննախադեպ էր ۲۰۰۱թ. Բաքվի ԵվրաԽորհրդին անդամակցելուց հետո: Իսկ թե ինչու որոշ եվրոպական համայնքներ բացահայտ կամ անուղղակիորեն ընդունեցին այս ընտրությունների արդյունքները, հարցի պատասխանը պետք է փնտրել էներգետիկայի ոլորտում: Այս առնչությամբ ۲۰۲۲ թվականին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լայենը Բաքվում Ադրբեջանի Հանրապետությունն անվանել էր «Եվրոպայի կարևոր գործընկերը էներգամատակարարման բնագավառում»։ Բայց Բաքվի համար մտահոգիչ են ուկրաինական ճգնաժամի հետևանքով Եվրոպայի համար այս դերի կրճատման հեռանկարը, Եվրոպայի էներգետիկ միջոցառումները, ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի դավադրության և դրա էներգետիկ հատվածի ձախողումը, և դրան զուգահեռ՝ մարդու իրավունքների խնդիրների հետ կապված ճնշումների սաստկացումը։
Վեցերորդ. ۲۰۲۴ թվականի փետրվարի ۷-ի նախագահական ընտրություններով Ալիևների ընտանիքի իշխանությունը, որը սկսվել էր ۱۹۹۳ թվականին, բոլորեց երեսուն ամյակը: Փաստերը վկայում են, որ Ալիևների և Փաշաևների ընտանիքները Իլհամ Ալիևի իշխանության հինգերորդ շրջափուլում պայմանավորվել են իշխանությունը փոխանցել Հեյդարին՝ Իլհամ Ալիևի որդուն, որը Բաքվի լրատվամիջոցներում հիշատակվում է որպես «Հեյդար Ալիև Երկրորդ». հանգամանք, որը, ըստ ընդդիմադիրների, նշանակում է շոու֊ընտրություններից անցում դեպի ժառանգականորեն իշխանության փոխանցման կարգերի հաստատմանը։ Այդուհանդերձ, այս կապակցությամբ դեռ վաղ է ճշգրիտ վերլուծություն տալ, քանի որ այս գործընթացում կան ներքին և արտաքին լուրջ խոչընդոտներ և մարտահրավերներ։ Այս տեսանկյունից ۱۹۹۳ թվականից ի վեր Ալիևների ընտանիքի մոտեցման եռափուլ փոփոխությունը եվրոպամետությունից դեպի ամերիկամետություն և վերջապես դեպի իսրայելամետություն, որքան Ալիևների ընտանիքի համար ունեցել է անձնական արդյունքներ, նույնքան սասանել է նրանց իրական հասարակական դիրքը: Բացի այդ, նշանակալից է միջազգային հարաբերությունների փորձը այնպիսի փոքր երկրների դեպքում, որոնք հանդես են գալիս մեծ տերությունների ծրագրերի գործակալների դերերում։
Յոթերորդ. Թեև բոլորին հայտնի է սիոնիստա-լոնդոնա-նեոօսմանական մակրոծրագրի արտաքին բնույթը, որը հանգեցրեց Ադրբեջանի Հանրապետության գրավյալ հողերի ազատագրմանը՝ ողջ երկրում սիոնիստների գերիշխանության հաստատման գնով, այնուամենայնիվ Ադրբեջանի իշխող կուսակցությունն օրեցօր ինքնահրապուրվում է իր երջանիկ քարոզչության արդյունքում. Մինչ այս, որոշ ամերիկյան վերլուծական կենտրոններ մտահոգություն էին հայտնել այս տեսակ անձի պաշտամունքի ստեղծման հետևանքների վերաբերյալ։ ۲۰۲۱ թվականի ապրիլի ۱۶-ին Մայքլ Ռուբինի կողմից գրված հոդվածում «American Enterprise» վերլուծական կենտրոնը Իլհամ Ալիևին անվանել էր որպես տարածաշրջանի «նոր Սադամ Հուսեյն»։ Ըստ այս մոտեցման, փետրվարի ۷-ի Բաքվի ընտրությունները, իրական մրցակցի բացակայության, անցկացման գործընթացի և հայտարարված մասնակցության վիճակագրության առումով, նման էին այն ընտրություններին, որոնք իրաքյան Բաաս կուսակցությունն էր անցկացնում Իրաքում իր իշխանության վերջին տասնամյակում, այդ թվում՝ ۱۹۹۵թ.։ Թվում է, թե երկրեի ներսում «էթնոցենտրիզմի, հակաշիականության և փոքրամասնությունների զտման» եռանկյունու սաստկացումը, իսկ տարածաշրջանում աշխարհաքաղաքական արկածախնդրությունը կլինեն այս ընտրությունների հետևանքները, որոնք, ըստ ընդդիմադիրների, մի տեսակ իշխանության ժառանգական երկարաձգում էր։ Սա այն պայմաններում, երբ նույնիսկ Ադրբեջանի իշխող կուսակցության ներսում փոքրամասնություն կազմող թևը իրատեսական մոտեցում ունի, որ երջանիկ ու միակողմանի նվագելու ժամանակը սպառվել է, և փետրվարի ۷-ի ընտրությունները չպետք է հանգեցնեն գործող իշխանության ինքնահիցմունքին, ինչը կարող է մեծ գին ունեցող կամ անուղղելի ներքին ու արտաքին վարքագծի պատճառ դառնալ։
* Եվրասիական ավագ գիտաշխատող, համալսարանի դասախոս, Դոկտոր Ահմադ Քազեմի

Հոդվածի հղում. https://www.Javann.ir/0056bs