2024 թվականի հունվարի 11-ից Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Գազայում ցեղասպանության իրականացման և «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի (1948թ.) խախտման մեղադրանքով Սիոնիստական ռեժիմի դեմ Հարավային Աֆրիկայի հայցադիմումի քննության մեկնարկը և տասնյակ երկրների աջակցությունը այս հայցի նկատմամբ եղել է աշխարհի քաղաքական, իրավական և սոցիալական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Այս գործընթացը, որը կշարունակվի տարիներ, Սիոնիստական ռեժիմի ամենամեծ դատական մարտահրավերն է չարաբաստիկ Նաքբայի օրվանից և այս ռեժիմի հաստատումից ի վեր. Հանգամանք, որը տարբեր առումներով վկայում է Իսրայելի ռեժիմի իրավաբանորեն թուլացման տեմպերի արագացման մասին։ Այս առումով կարելի է դիտարկել տասը կետ.
Առաջին. «Արդարադատության միջազգային դատարանը», որն ունի ավելի քան հարյուր տարվա պատմություն՝ հաշվի առնելով դրա իրավանախորդը՝ «Միջազգային արդարադատության մշտական պալատը», ՄԱԿ-ի կարևորագույն դատական հենասյունն է, որի վճիռները պարտադիր ենթակա են կատարման բոլոր երկրների համար։ Սակայն դրանում հայցադիմում ներկայացնելը հեշտ չէ. Որովհետեւ հայցադիմում ներկայացնելը հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ եւ «դատարանի պարտադիր իրավասության ընդունման կամընտիր հայտարարություն» կոչվող հայտարարագրի տրամադրման միջոցով։ Հակառակ դեպքում, հայցը կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ հայցվոր երկիրը և պատասխանող երկիրը երկուսն էլ հանդիսանում են այն կոնվենցիայի անդամները, որում ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարան դիմելու հանգամանքը՝ վերոհիշյալ կոնվենցիայի մեկնաբանման ու իրականացման հետ կապված վեճերի ծագման դեպքում։
Երկրորդ. Հարավային Աֆրիկան և Սիոնիստական ռեժիմը երկուսն էլ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի անդամներ են (Այն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1948 թվականին): Վկայակոչելով այս կոնվենցիայի 9-րդ հոդվածը, Հարավային Աֆրիկան 84 էջանոց հայցադիմումում «Ալ-Աքսայի փոթորկի» գործողությունից հետո (2023թ. հոկտեմբերի 7) Գազայում Սիոնիստական ռեժիմի գործողությունները որակել է որպես ցեղասպանության դրսևորում և նշված կոնվենցիայի մի քանի դրույթների խախտում՝ պահանջելով ցեղասպանության դադարեցումը, Գազայի վերականգնման համար փոխհատուցում և պաղեստինցի փախստականների վերադարձը։ Մինչ այժմ Սիոնիստական ռեժիմը կամովին և ուղղակիորեն չի ընդունել այնպիսի միջազգային դատարանների իրավասությունը, ինչպիսիք են Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) և Միջազգային քրեական դատարանը (ICC): Այս ռեժիմի մոտեցումը եղել է խուսափել միջազգային դատական ատյաններում պատասխանատվությունից, սակայն այժմ այս ռեժիմն ընկել է «իրավական թակարդը», և այս ռեժիմի վարչապետի ու այլ պաշտոնյաների նյարդային արձագանքները ցույց են տալիս իրենց սաստիկ մտահոգությունը այս դատարանի քաղաքական և իրավական հետևանքների վերաբերյալ։
Երրորդ. Հարավաֆրիկյան Հանրապետության բողոքը, բացի իրավական ասպեկտներից, ունի նաև նորմատիվային գործառույթի երեք կողմ. Ա. Նախ ցեղասպանության հետ կապված բողոքի հարցն է, ինչը միջազգային քրեական իրավաբանության մեջ կոչվում է «ոճրագործությունների մայր» և ցավեցնում մարդկային խիղճը։ 2. Բողոքը ներկայացվել է մի երկրի կողմից, որը տարիներ շարունակ ապարտեիդի և ռասայական խտրականության զոհ է դարձել։ Գ. Բողոք է ներկայացվել մի երկրի դեմ, որը ավելի քան յոթ տասնամյակ Պաղեստինում ներգրավված է եղել ռազմական ագրեսիայի և տարատեսակ միջազգային հանցագործությունների մեջ՝ արծարծելով Հոլոքոստի հարցը, որի համար այսպես կոչված «ցեղասպանության զոհի» քողի ներքո փոխհատուցում է ստանում արևմտյան որոշ երկրներից, ինչպիսին Գերմանիան է։
Չորրորդ. Սիոնիստական ռեժիմն իր առաջին իրավական պարտությունը կրեց՝ չկարողանալով կասկածի տակ դնել Արդարադատության միջազգային դատարանի իրավասությունը՝ այս բողոքը «նախնական առարկությունների» փուլում քննելիս: Հիմնվելով 1948 թվականի կոնվենցիայի վրա՝ Արդարադատության միջազգային դատարանն իրեն իրավասու է համարում այս հայցը քննելու համար։
Հինգերորդ. Դատաքննության երկարատևության պատճառով Հարավային Աֆրիկան իր միջնորդության մեջ պահանջում է կիրառել «ժամանակավոր խափանման միջոց» 9 հարցերում, ներառյալ ռազմական գործողությունների դադարեցումը, գործողությունները չվերսկսվելու մասին վստահությունը, Սիոնիստական ռեժիմի կողմից ցեղասպանությանը հանգեցնող ցանկացած օպերացիայի կանխումը, Թել Ավիվի ռեժիմի կողմից արդյունավետ կերպով ապացույցները ոչնչացնելու ջանքերի գործադրման կանխումը և փաստահավաք խմբերի հետ համագործակցությունը, Սիոնիստական ռեժիմի կողմից դատարանին զեկույցի ներկայացումը ձեռնարկված քայլերի մասին, խուսափումը ցանկացած գործողությունից, որը կհանգեցներ վեճի երկարացմանը կամ դատարանում լուծումը դժվարացնելուն։ Դատարանի կողմից ժամանակավոր խափանման միջոցի կիրառումը միանգամայն հնարավոր է։ Այս հարցը ռեժիմի և նրա դաշնակիցների, հատկապես ԱՄՆ֊ի և Բրիտանիայի համար լուրջ մարտահրավերներ կստեղծի հարձակումները շարունակելու համար. Քանի որ դատարանի շեշտադրմամբ որոշ հարցերում, ինչպիսիք են «Լեգրանդ եղբայրների» գործը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 94-րդ հոդվածի տարբեր մեկնաբանումների մոտեցման պատճառով, «ժամանակավոր խափանման միջոցները», ինչպես «դատարանի վճիռները», պարտադիր են կողմերի համար: Այս հարցը կմեծացնի համաշխարհային հասարակական կարծիքի հակասիոնիստական ճնշման գործոնը այս ռեժիմի աջակիցների վրա։
Վեցերորդ. Նախկինում Արդարադատության միջազգային դատարանը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի շրջանակում, քննել է Սերբիայի և Չեռնոգորիայի դեմ Բոսնիա և Հերցեգովինայի (2007թ.) հայցը, Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցը (փետրվար 2022), Մյանմարի դեմ Գամբիայի հայցը (2019) կապված Ռոհինջայի մուսուլմանների ցեղասպանության հետ։ Ռոհինջայի մահմեդականների ցեղասպանության գործում դատարանը ժամանակավոր խափանման միջոց կիրառելուց բացի (2020թ. հունվար), 2022 թվականի հուլիսին մերժեց Մյանմարի առարկությունները։ Նշված գործերի քննությունը դեռ շարունակվում է և միայն «Սրեբրենիցայի ցեղասպանության» գործն է փակվել։ Սերբիայի և Չեռնոգորիայի դեմ Բոսնիա և Հերցեգովինայի (2007թ.) հայցադիմումի գործով դատարանը հաստատեց Սրեբրենիցայում մահմեդականների դեմ ցեղասպանության իրականացման փաստը, չնայած այն հանգամանքին, որ այս գործում Սերբիայի կառավարության միջազգային պատասխանատվությունը չի հաստատվել՝ կոտորածի հեղինակների կապը այս կառավարության հետ չապացուցվելու պատճառով, բայց միևնույն ժամանակ դատարանը հայտարարեց, որ Սերբիան խախտել է 1948 թվականի կոնվենցիայում իր պարտավորությունները՝ Սրեբրենիցայի ցեղասպանությունը կանխելու համար: Ի դեպ 2017թ. Նախկին Հարավսլավիայի հատուկ միջազգային քրեական տրիբունալը, բոսնիացի մահմեդականների ցեղասպանությանը մասնակցության համար, ցմահ ազատազրկման է դատապարտել Հարավսլավիայի պատերազմում (1992-1995) սերբերի հրամանատար Ռադկո Միլադիչին, որը հայտնի է որպես «Բալկանների մսագործ» մականունով: Գազայի հատվածը ոչնչացնելու սիոնիստական իշխանությունների մտադրության մասին խոստովանությունը և այն, որ Գազայում ցեղասպանության ու ոճրագործության մասշտաբները շատ ավելի մեծ է, քան Սրեբրենիցայի ցեղասպանությունը, ապագայի տեսլականում այս ռեժիմի դատապարտումը կանխատեսելի է, եթե շարունակվի դատարանի անկախությունը։ Գազայի որոշ հատվածներից նահանջի հարցում Թել Ավիվի վարչախմբի և ԱՄՆ-ի վարքագծի պատճառներից է այս հարցի, ինչպես նաև համաշխարհային հասարակական կարծիքի ճնշման ազդեցությունը։ Եմենի վրա Ամերիկայի հարձակման համընկնումը դատական առաջին նիստի հետ նույնպես հասարակական կարծիքը Սիոնիստական ռեժիմի դեմ ուղղված այս լրատվական ցնցումից շեղելու քայլ էր։
Յոթերորդ. Արևմտյան լրատվամիջոցների քարոզչությունից բացի, Սիոնիստական ռեժիմը փորձում է ազդել դատարանի վրա` քաղաքական աղմուկի, «օրինական ինքնապաշտպանության սկզբունքին» անօրինական կերպով ապավինելու, դատարանում առավելագույն իրավական հնարավորությունները, այդ թվում մասնավոր դատավոր (Ad Hoc) ունենալու իրավունքն օգտագործելու, Մալքոմ Շաուի պես 7 անգլիայցի ճանաչված իրավաբաններ ներգրավելու միջոցով։ Սա այն դեպքում, որ թեև Դատարանի պատմության մեջ կա զգուշավոր մոտեցում, սակայն նրանում քաղաքական մանիպուլյացիաներ առնվազն մինչև այսօր դեռ չեն նկատվել։ Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմի կողմից ցեղասպանության հանցագործության իրականացման նյութական և բարոյական տարրերը, որոնք կենտրոնացած են Գազայում պաղեստինյան ազգային, ռասայական և էթնիկ խմբի զգալի մասի ոչնչացման վրա, այնքան ակնհայտ են, որ Գազայի պատերազմի ժամանակ դրանք ընդգծվել են հարյուրավոր իրավաբանների և հեղինակավոր իրավաբանական հաստատությունների կողմից:
Ութերորդ. «Արդարադատության միջազգային դատարանում» Սիոնիստական ռեժիմի ցեղասպանության գործը կարելի է գնահատել այլ տեսանկյունից. Այս գործը կանդրադառնա նաեւ Միջազգային քրեական դատարանում Սիոնիստական ռեժիմի ղեկավարների քրեական պատժի քննության վրա։ Մինչ «Արդարադատության միջազգային դատարանը» զբաղվում է կառավարությունների հայցերով և վճիռներ է կայացնում նրանց դեմ, «Միջազգային քրեական դատարանը» քրեական պատիժներ է սահմանում անհատների, այդ թվում՝ պետական պաշտոնյաների նկատմամբ։ Ի դեպ, ցեղասպանությունը այն չորս միջազգային հանցագործություններից մեկն է (ռազմական ագրեսիայի, մարդկության դեմ հանցագործության և ռազմական հանցագործության ուղեկցմամբ), որոնց քննության համար Միջազգային քրեական դատարանն իրավասու է: Թունիսի իրավաբանների ազգային միության և ավելի քան հազար փաստաբանների բողոքի և Միջազգային քրեական դատարանի դատախազի դեմ հասարակական կարծիքի ճնշման հետևանքով 2023 թվականի նոյեմբերից սկսվել է Բենիամին Նեթանյահուի և այս ռեժիմի այլ ղեկավարների դեմ բողոքի գործը։ 2015 թվականին Պաղեստինը դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ, իսկ վերոհիշյալ դատարանը 2021 թվականին վճռեց, որ նրա քրեական իրավասությունը տարածվում է Գազայի, Հորդանան գետի Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի վրա։ Ուստի վերոնշյալ դատարանն իրավասու է հետապնդել Սիոնիստական ռեժիմի առաջնորդներին, հատկապես Նեթանյահուին, Գալանտին և Բենի Գանցին Պաղեստինի ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն իրականացնելու համար։ Ուստի ապագայի տեսլականում Թել Ավիվի վարչակարգը կբախվի միջազգային հանցագործությունների կատարման ոլորտում երկու կարեւոր իրավական եւ քրեական գործերի, որոնք ծանր հետեւանքներ կունենան այս ռեժիմի համար։
Իններորդ. Կանոնադրության 94-րդ հոդվածի համաձայն, եթե Արդարադատության միջազգային դատարանի վճիռները չկատարվեն, մյուս կողմը կարող է բողոք ներկայացնել Անվտանգության խորհրդին, իսկ Անվտանգության խորհուրդը նույնպես կարող է որոշումներ կայացնել։ ։ Թեև, ինչպես նախկինում, կանխատեսելի է Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի բացարձակ աջակցությունը Սիոնիստական ռեժիմի նկատմամբ, այնուամենայնիվ միջազգային ատյաններում այս ռեժիմի իրավական դատապարտումը մի կողմից ամրապնդում է հակասիոնիստական ճակատի և ապագայում նրանց գործողությունների լեգիտիմությունը, իսկ մյուս կողմից՝ հասարակական կարծիքում խորացնում է Թել Ավիվի դաշնակիցների մարտահրավերները՝ նրա նկատմամբ աջակցությունը շարունակելու հարցում: Ընդորում հող է պատրաստվում միջազգային հանցագործություններին մասնակցելու մեղադրանքով իրավական ու քրեական առումով հեդապնդելու Սիոնիստական ռեժիմի դաշնակիցներին, թե՚ նրանց, ովքեր Միացյալ Նահանգների ու Բրիտանիայի պես ուղղակիորեն ռազմական, քաղաքական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Թել Ավիվի ռեժիմի հանցագործությունների նկատմամբ, և թե՚ նրանց, ովքեր Բաքվի կառավարության պես արդյունավետ դերակատարություն են ունեցել և ունեն Սիոնիստական ռեժիմին նավթ և պարենամթերք, իսկ նրա բանակի համար վառելիք մատակարարելու գործում։
Տասներորդ. Վերջին կետն այն է, որ Սիոնիստական ռեժիմի բնույթի վերաբերյալ աշխարհի հասարակական կարծիքի զարթոնքի առաջին ալիքից հետո, որը տեղի ունեցավ «Ալ-Աքսայի փոթորկի» գործողության ու Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների հետևանքով, ապագա հեռանկարում «Արդարադատության միջազգային դատարանում» և «Միջազգային քրեական դատարանում» Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների ցեղասպանության փաստի հաստատման յուրաքանչյուր փուլ առաջացնելու է համաշխարհային հասարակական կարծիքի զարթոնքի ու գիտակցության երկրորդ ալիքը այս ռեժիմի երկերեսանիության վերաբերյալ, որը մի կողմից վերջին 75 տարիների ընթացքում աշխարհի աչքերում թաքցրել է իր գոյության ապօրինիությունը «ցեղասպանության զոհի» քողի ներքո, իսկ մյուս կողմից իրականացրել է 21-րդ դարի ամենամեծ ցեղասպանությունը։ Սա նշանակում է Սիոնիստական ռեժիմի իրավական թուլացում, որը ռազմական ձախողումների կողքին նախերգանք է նրա ամբողջական անկման տեմպերն արագացնելու հարցում:
Միջազգային իրավունքի դասախոս, դոկտոր Ահմադ Քազեմի
Leave A Comment