* Դոկտոր Ահմադ Քազեմի

Իրանի նախագահական ընտրությունների 14-րդ շրջանում դոկտոր Մասուդ Փեզեշքյանի հաղթանակից հետո նոր փուլ կմտնեն պանթուրքիզմի հետ շաղկապված արհեստական հոսանքի ջանքերը՝ նրա հաղթանակը բռնազավթելու ուղղությամբ։ Դոկտոր Փեզեշքյանի թեկնածության հաստատումից հետո, ով Իրանի Իսլամական խորհրդարանում հինգ գումարման շրջան եղել է Իրանի հպարտ ժողովրդի պատգամավորը Թավրիզ, Ազարշահր և Էսկո քաղաքների ընտրատարածքներից, Ամերիկայում, Անգլիայում, Ադրբեջանում և Թուրքիայում գործող պանթուրանիստական, պանթուրքիստական և պանազերիական հոսանքների կոալիցիան ինտերնետ տրոլների և վիրտուալ տարածքում կիբեր բանակի միջոցով, իրենց ենթակա որոշ ներքին ցանցերի օգնությամբ փորձել է ընտրական մթնոլորտը ազգայնացնելով իրանական այս կերպարը կապել պանթուրքիզմի հետ և յուրացնել նրա հաղթանակը։ Այս առումով յոթ կետ կարելի է առանձնացնել և պարզաբանել.

Առաջին. Իրանի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում էթնոկենտրոն քարոզչությանը դիմակայելու հարցում Իսլամական Հանրապետության միտումնավոր հանդուրժողականությունը, անկախ նրանից, որ դա լավ է, թե վատ, ցուցաբերվեց ընտրական ոգևորությունը և մասնակցությունը մեծացնելու նպատակով, ինչը պանթուրքիստական դավաճանական հոսանքների մոտ առաջացրեց այն անհիմն տպավորությունը, որ կարծես, մթնոլորտ է ձևավորվել Իրանի դեմ նրանց գործողությունների համար, սակայն ընտրությունների ավարտով այդ առիթն էլ սպառվել է։ Գաղտնիք չէ, որ պանթուրքիզմի արմատները սերում են բրիտանական պանթուրանիզմից, որի նպատակն է մասնատել Իրանը և ոչնչացնել իրանական բոլոր արժեքները, որոնք բոլոր իրանցի ցեղախմբերի արժեքների դրսևորումն են. Հետևաբար, ի հեճուկս պանթուրքիստական հոսանքների պատկերացումների, Իրանի 14-րդ ընտրությունների արդյունքներից մեկը իսլամական Իրանի թշնամիների՝ էթնիկ հողում դավադրությունների նոր ասպեկտների բացահայտումն է, ինչը կհանգեցնի նոր և ավելի լուրջ գործողությունների՝ դրանց դիմակայելու համար։

Երկրորդ. Դոկտոր Փեզեշքյանը պետական ապարատում աշխատելու իր հարուստ փորձառությամբ, Իրանի Խորհրդարանի մի քանի գումարումներում իր պատգամավորությամբ, Իրան֊Իրաք պարտադրված պատերազմում իր ներկայությամբ և «Նահջ ալ-Բալաղա» գրքի (Շիաների առաջին առաջնորդ Իմամ Ալիի ասույթների, հրահանգների ու իմաստուն խոսքերի ժողովածու) ուսուցիչ լինելու որակներով, «հզոր Իրանի» զավակն է: Հետագա զարգացումները ցույց կտան, որ նրա նախագահության շրջանում պանթուրքիզմն ավելի շատ հարվածներ կստանա, քան մյուս ժամանակաշրջանները, քանի որ դոկտոր Փեզեշքյանի կողմից ընդգծված «էթնիկ խմբերի և փոքրամասնությունների իրավունքներին աջակցելու» ձևերից մեկը նրանց ինքնության և մշակութային իրավունքների պաշտպանումն է։ Այսօր անգլիական պանթուրանական ինտրիգի ազդեցության ներքո և Բաքվի ու Անկարայի կապալառուի դերակատարությամբ իրանաազերիական պանծալի ինքնությունը գտնվում է աննախադեպ հարձակման տակ՝ այն ձուլելու և «ոչ իրանական թուրանաթուրքական» ինքնության վերածելու համար։ Այս ինքնության պաշտպանությունը պահանջում է լուրջ դիմակայություն պանթուրքիզմի և դրա հետևորդների դեմ։ Այս գործընթացում, թեև էթնիկական ծագումը ազդեցություն չի ունեցել և չունի իսլամական Իրանի հիմնական որոշումների վրա, բայց եթե հարցին, թեկուզ մի քանի րոպե, նայենք էթնիկական ակնոցով, ապա կարող ենք ասել, որ դրսից կախված հակաիրանական էթնիկ հոսանքների, այդ թվում պանթուրքիզմի դեմ ուղղված բազմաթիվ գաղափարներ, ծրագրեր և գործողություններ մշակվել և իրականացվել են մեր հայրենիքի հենց այս հպարտ ազերիների կողմից, և ի հեճուկս էթնոկենտրոն գաղափարներով ակտիվիստների, Փեզեշքյանի նախագահության օրոք դրանք կշարունակվեն ավելի հուժկու կերպով «հանուն Իրանի» և «Իրանի բարձրացման համար»։ Այդ պատճառով, 14-րդ նախագահական ընտրությունների քարոզարշավների ժամանակ դր․ Փեզեշքյանին աջակցելու համար ոտքի ելան բազմաթիվ մարդիկ, ում «Իրանշահրի» (Իրանամետ) է անվանում «Օսմանական մղումներով Թուրանշահրի հոսանքը»։

Երրորդ. Ի տարբերություն Ադրբեջանի Հանրապետության վարկաբեկված լրատվամիջոցների աղմուկի՝ դոկտոր Փեզեշքյանի հաղթանակը փոփոխություն չի առաջացնի Իսլամական Իրանի հիմնարար քաղաքականության մեջ՝ ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի (կեղծ Զանգեզուրի միջանցքը) ստեղծմանը դիմակայելու, աշխարհաքաղաքական և սահմանների փոփոխության դեմ անհամաձայնության, այսպես կոչված «թյուրքական պետությունների» կազմակերպության չճանաչման, ինչպես նաև Բաքվի և Երևանի հետ Թեհրանի հարևանության քաղաքականության վերաբերյալ։ Կեղծ Զանգեզուրի միջանցքը իրականացնելուց հուսահատված Բաքուն, իր ներքին սպառման համար և իր պանթյուրքիստական բնույթին համապատասխան, կարիք ունի էթնիկացնել պարոն Փեզեշքյանի հաղթանակը. Սակայն Թուրքիան, որը հանդիսանում է այսպես կոչված «թյուրքական պետությունների» կազմակերպության առաջնորդը, իմանալով տարածաշրջանային նոր կարգի ապագայի և դրանում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դերի մասին, անհամբեր սպասում է «Շանհայի համագործակցության կազմակերպության» դռների հետևում անդամակցելու համար և դիմում է ներկայացնում, և քիչ հավանական է, որ Ալիևների ընտանիքը, իմանալով Փեզեշքյանի անցյալի և Իրանի Իսլամական վարչակարգում որոշումների կայացման ցիկլի մասին, չգիտակցի, որ Կովկասի հետ կապված Իրանի կարմիր գծերը ոչ մի դեպքում փոխության չեն ենթարկվի, և Ինչպես ասել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը 2024 թվականի մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ. «Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և այս հարցի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, և այս զգայունությունն ու հոգատարությունը դեռ պետք է հաշվի առնել»։

Չորրորդ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես տարածաշրջանի շատ երկրների ղեկավարներ, շնորհավորելով Փեզեշքյանի հաղթանակը, նրան հրավիրեց այցելելու Բաքու։ Ալիևի ընտանիքին առաջարկվում է՝ հիմա, որ զոհված նախագահի օրոք պաշտոնական Թեհրանից արտոնություն են ստացել գնելու մեծ հողատարածք և դեսպանատան շքեղ շենք, դոկտոր Փեզեշքյանի նախագահության օրոք Իրանի հետ հարաբերությունների հետ կապված իրենց բարի կամքը դրսևորելու համար, մինչ այս այցը որոշ քայլեր ձեռնարկել. 1. Մի կողմ դնելով իրանցիների և Իրանի ազերիների նկատմամբ ատելությունը, զավեշտալի պատրվակներով երեք տարվա երկաթե արգելափակումից հետո, վերաբացել ցամաքային սահմանը, Իրանի պես չեղարկել վիզաների ռեժիմը, որպեսզի հաստատվեն բոլոր իրանցիների, այդ թվում՝ ազերի ժողովրդի և Ադրբեջանի Հանրապետության ժողովրդի միջև հարաբերությունները։ 2. Պաշտոնապես հրաժարվելով կեղծ Զանգեզուրի միջանցքի դավադրությունից՝ կատարել իրենց պարտավորությունները «Արաքսի անցուղին» իրականացնելու ուղղությամբ, որը հանդիսանում է «Միջին միջանցք» միջազգային տրանսպորտային նախագծի մաս։ 3. վճարել իրենց նախկին պարտքերն ու կատարել պարտավորությունները, այդ թվում «Խոդա Աֆարին» ամբարտակի կառուցման, ռազմական գնումների և այլնի հետ կապված, վերջ դնել Բաքվում իրանական գույքի և հաստատությունների դեմ սաբոտաժին և համակարգված հակաշիա գործընթացներին, և դադարեցնել այս երկրի հողում հակաիրանական անջատողական էթնոկենտրոն ակտիվություններին աջակցությունը և իրանաիսլամական ժառանգության վրա, այդ թվում՝ Շուշի քաղաքում հարձակումները։

Հինգերորդ. 2020թ.-ից սկսած, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նախագծի իրագործմամբ, պանթուրքիզմին հարող շարժման կործանարար գործունեությունը նոր փուլ է թևակոխել Իրայի ազերիներին օտարելու նպատակով: Ըստ էության, ղարաբաղյան երկրորդ պատերազմի նախագիծը համարվում է բրիտանական դավադրության առաջին քայլը՝ ստեղծելու այսպես կոչված թյուրքական աշխարհը ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի իրագործման միջոցով, բրիտանական պանթուրանիզմի գաղափարի շրջանակում՝ Կովկասում և Իրանի շրջակա տարածքներում անգլոսաքսոնական կարգեր հասատատելու նպատակով։ Ելնելով դրանից՝ Իրանում պանթուրքիստական հոսանքը առաքելություն է ստացել ձուլել «ազնվական ու իսկական իրանաազերիական ինքնությունը»՝ այն վերածելով «ոչ իրանական թուրքական ինքնության», և հող պատրաստել միանալու այսպես կոչված անգլիական «թյուրքական աշխարհին», որը բոլոր մշակութային, քաղաքական, գաղափարական, անվտանգության, էներգետիկ և տնտեսական ոլորտներում ունի հակաիրանական գործառույթ։ Այդ իսկ պատճառով մենք ականատես ենք լինում, որ թեև այս շարժման նախկին տեսաբանները ազերի լեզվով աշխատություններ ունեն, բայց այժմ այս շարժումն ուրանում է ազերի լեզուն՝ ատրպատականցու ինքնությունը թուրանացնելու համար՝ պնդելով, որ նրանք թուրք են, ոչ թե ազերի կամ ատրպատականցի։ Պանթուրքիզմին կից շարժումը դոկտոր Փեզեշքյանի նախագահության շրջանը համարում է բրիտանական այս դավադրությունը իրականացնելու հնարավորություն։ մոտեցումն ապացուցում է, որ պանթուրքիզմի հոսանքը ոչ միայն տգիտության և անգրագիտության խառնուրդ է, այլև ատրպատականցիների ինքնության արմատները փոխելու ջանքերի և դրսից կախված լինելու պատճառով այն «հայրենադավության և ինքնություն չունենալու» խառնուրդ է, որը միշտ կարժանանա Իրանի սիրելի ժողովրդի զայրույթին։

Վեցերորդ. Ադրբեջանի և Թուրքիայի պես երկրների ԶԼՄ-ները, որոնք փորձել են էթնիկ դիսկուրս մտցնել Իրանի նախագահական ընտրություններում, ի տարբերություն Իրանի, իրականում և դաշտում, բախվում են էթնիկ խորը ճեղքվածների, որոնք վաղ թե ուշ տանջելու են իրենց, եթե չփոխեն իրենց մոտեցումը: Էթնիկ պատրանքներ հետապնդելու փոխարեն՝ լավ կլինի, որ այս երկրները օրինակ վերցնեն Իրանի ընտրություններից՝ ընտրությունների առողջությունը, ժողովրդի քվեների պաշտպանությունը, մասնակցության ձևը, ազատ և թափանցիկ մրցակցությունը, ընտրությունների ձևավորման բացառումը և իրական ժողովրդավարության իրականացումը։ Հակառակ էթնիկ զտումների փորձ ունեցող, փոքրամասնությունների դեմ գործող երկրների նման քարոզչությանը, Իսլամական Իրանը, ելնելով իսլամական ուսմունքներից և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից, առաջատար երկրներից է «Իրանի միացյալ պատմական ազգը» ձևավորած փոքրամասնությունների և էթնիկ խմբերի իրավունքները հարգելու հարցում։ Իրականում, Իրանի սահմանադրության 13-րդ հոդվածում ընդգծվում են կրոնական փոքրամասնությունների իրավունքները, իսկ 19-րդ հոդվածում նշված է․ «Իրանի մարդիկ, ցանկացած ցեղախմբից էլ որ լինեն, ունեն հավասար իրավունքներ, և մաշկի գույնը, ռասան, լեզուն և նման բանները, արտոնությունների պատճառ չեն կարող լինել»։ Համեմատական տեսանկյունից Իրանի Սահմանադրության դրույթները ոչ միայն լուրջ ուշադրություն են դարձնում խտրականության բացառման սկզբունքին, որն ընդգծված է մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերում փոքրամասնությունների սահմանման հարցում, այլև դրանում ընդգծված են երեք դրույթներ՝ աջակցություն «փոքրամասնությունների գոյությանը», «զրկանքների բացառումը» և «պարտադիր կլանման բացառումը»։ Իրանի 14-րդ նախագահական ընտրությունները բոյկոտելու գաղափարի պարտությունը և ընտրություններին իրանական բոլոր խավերի մասնակցությունը, որը ձեռքբերում է «Իրանաիսլամական մոդելի առաջընթացի» համար, նշված սկզբունքների ու դրույթների իրականացման օբյեկտիվ դրսևորումն է։ Իրականում փոքրամասնություններն ու էթնիկ խմբերը, ինչպես ցույց է տվել պատմական գործընթացն ու անցյալի փորձը, միշտ էլ հնարավորություն են եղել Իրանի համար, և այս ոլորտում թշնամիների չարաճճիությունները լուրջ գին են արժենալու հենց իրենց համար։

Յոթերորդ. Ինչպես Իրանի գերագույն առաջնորդն ասել է իր ուղերձում ընտրություններին Իրանի ժողովրդի ջերմ և խուռներամ մասնակցության կապակցությամբ. «Իրանական ազգի թշնամիների կողմից հուսահատություն և փակուղի առաջացնելու համար գործի դրված ընտրությունները բոյկոտելու շինծու աղմուկին դիմակայելու ազգի փայլուն և անմոռանալի գործից հետո, այժմ եկել է ժամանակը «բոլորի կողմից համագործակցելու և բարին կամենալու»՝ հանուն երկրի առաջընթացի ու արժանապատվության բարձրացման, ինչպես նաև նորընտիր նախագահի կողմից ջանքեր գործադրելու՝ բարձր ու լուսավոր հորիզոնների հասնելու համար՝ օգտագործելով երկրի առատ հնարավորությունները, հատկապես երիտասարդ, հեղափոխական և հավատացյալ մարդկային ռեսուրսը»։ Դր․ Մասուդ Փեզեշքյանը խոստացել է խուսափել ֆրակցիոնիզմից ու կուսակցական խաղերից «հանուն Իրանի ժողովրդի», որի իրականացումը «ուժեղ Իրանի» համար անհրաժեշտություն է։ 14-րդ ընտրությունների զարգացումները ցույց տվեցին, որ «Ուժեղ Իրանին» անհրաժեշտ է նոր ծրագիր՝ «Իրանի» փոխարեն «Իրանստան»-ին (կազմալուծվող Իրան) սատարող պանթուրքիստների դավադրությունների և խռովարար էթնիկ շարժումների դեմ պայքարելու, ինչպես նաև երկրի պատիվը, հեղինակությունն ու ազգային շահերը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործակալների առավելապաշտական նկրտումներից ու դավադրություններից պաշտպանելու համար։ Եվ իհարկե, դա Իրանի պատմության համար պատիվ կլինի, որ այս նոր ծրագիրը տեղի ունենա Իրանի Ատրպատականի զավակի նախագահության օրոք. Մեկը, ով երկար տարիներ ներկայացրել է Թավրիզի պատվավոր ու պատմություն կերտող ժողովրդին Իրանի Իսլամական խորհրդարանում»:

Վերջ