Կովկասյան հարցերով ավագ գիտաշխատող  և վերլուծաբան դոկտոր Ահմադ Քազեմին  անդրադառնալով դեպի Ռուսաստանին պատկանող Կալինինգրադի  էքսկլավ երկաթուղային տրանսպորտի մոդելը Նախիջևանի համար կիրառելու կապակցությամբ Բաքվի կողմից Երևանին ներկայացված գաղտնի առաջարկի բացահայտմանը, ընդգծել է, որ տարբեր պատճառներով այս գաղափարը չի կարող իրագործվել։

Թեհրանի համալսարանի Եվրասիական հետազոտությունների կենտրոնում  կայացած «Ադրբեջանի և Հայաստանի տարածքային վեճերը»  թեմայով  գիտաժողովում ունեցած ելույթում դոկտոր Քազեմին ասել  է,-«Գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ օգնական Հիքմեթ Հաջիևն այն պայմաններում է նման գաղափար առաջ քաշել,երբ Ռուսաստանի ու Լիտվայի միջեւ տարաձայնությունների պատճառով ձախողվել է ռուսական գնացքների անվերահսկելի անցումը Լիտվայի տարածքով դեպի Կալինինգրադ, ինչը, իհարկե, իրականացվում էր մաքսային սակագին վճարելով։Այնպես, որ երբ Լիտվան վերահսկողությունը իր ձեռքը վերցրեց և այդ ճանապարհով ապրանքների տեղափոխումը 50%-ով կրճատեց, Մոսկվան 2022 թվականի  հունիսին սպառնաց Վիլնյուսին»։

Քաղաքական հարցերի ավագ փորձագետը  հավելել է,- Լիտվան, որը ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամ է, հատկապես ուկրաինական պատերազմից եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումից հետո, ամբողջական ինքնիշխանություն  ու վերահսկողություն է իրականացրել դեպի Կալինինգրադի էքսկլավ Ռուսաստանի  ոչ միայն երկաթուղային տրանսպորտի նկատմամբ, այլեւ արգելում է իր երկնքով թռիչքները կողմերի միջեւ։Իսկ Մոսկվայի կողմից քաղաքական ճնշումներն ու սպառնալիքներն այս առումով ազդեցություն չեն ունեցել։ Փաստորեն, Լիտվան անցած տարիներին որդեգրել է Լատվիայի մոտեցումը Մոսկվայի նկատմամբ»։

«Այն որ Բաքուն ձախողված մի ծրագրի է հղում կատարում եւ փորձում դա ներկայացնել որպես միջազգային ընթացակարգ ցույց է տալիս Բաքվի ե՛ւ հուսահատությունը, ե՛ւ խաբեբայությունը, քանի որ իրավաբանորեն թերի պահվածքով միջազգային ընթացակարգ չի ստեղծվում», ասել է Քազեմին։

Կովկասյան հարցերով ավագ  վերլուծաբանը նշելով,որ   Ադրբեջանը Նախիջեւանին կապելու խնդիր չկա, մանավանդ որ «Արաքսի միջանցք» ծրագրի իրագործման գործընթացի մեկնարկով, այդ տարանցիկ կապը կապահովվի այնպես, ինչպես նախորդ  երեք տասնամյակների  ընթացքում։  Ուրեմն Հայաստանի հարավից միջանցք ստանալու Բաքվի պնդումը վերաբերում է այն պարտավորություններին, որոնք Ադրբեջանն ունի լոնդոնա-սիոնիստական ճակատի հանդեպ, այն է՝ իրականացնելու «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» եւ Կովկասում հաստատելու անգլո-սաքսոնական կարգը»։

Ընդգծելով, որ Հայաստանի հարավից անցուղի ստանալու համար, Բաքվի մոտեցումը՝ սպառնալիքի, գայթակղության և երբեմն էլ աղերսանքի համադրություն է, Քազեմին հավելել է,-«Հաշվի առնելով Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի և որոշ եվրոպական երկրների դիրքորոշումները «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի»  և նեոօսմանիզմի դեմ, Բաքվի և Անկարայի ծրագիրն է նախ՝ փոխադարձ տարանցման քողի տակ ճանապարհ ստանալ Հայաստանի հարավից, ապա առաջիկա տարիներին ընդգծելով Սերվիտուտ ստանալու իրավունքը, հիմք ստեղծել Հայաստանի հարավային հատվածը մասնատելու և այսպես կոչված թուրքական աշխարհը միավորելու համար։

Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատողը իր ելությում  նշել է,-«Այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի Հանրապետության կազմում եւ անուղղակիորեն աջակցեց Ղարաբաղից հայերի բռնի տեղափոխմանը, չէր պատկերացնում, որ Բաքուն նոր խնդիրներ է առաջ քաշելու, այդ թվում՝ անկլավների սեփականության եւ ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Փաշինյանը չէր պատկերացնում, որ Բաքուն կհրաժարվի 29800 քկմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց ու կշարունակի ճնշում բանեցնել Երեւանի վրա»։

Քազեմիի խոսքով՝ Զանգեզուրի կեղծ միջանցքի հարցում Բաքվի ու Անկարայի հետեւողական մոտեցումների պատճառներից մեկը հենց այն է, որ Փաշինյանի իշխանությունը շարժվում է անգլո-սաքսոնական կարգով, ինչը կարող է անուղղելի հետեւանքներ ունենալ նրա իշխանության համար տարբեր ոլորտներում, քանի որ հայ ժողովուրդը չի կարող լռել այն մոտեցումների հանդեպ, որոնք կամա թե ակամա կհանգեցնեն իրենց երկրի մասնատմանը։

Անդրադառնալով  Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլղադիր Ուրալօղլուի այն հայտարարությանը,որի համաձայն՝ նա ասել է,- «Մենք մինչև 2028 թվականը իրականացնելու ենք «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, բայց դեմ չենք, որ Իրանը ևս իր տարածքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև այդ կապի մի մասը դառնա», Քազեմին հավելել է, «Հաշվի առնելով Արաքսի տարանցիկ միջանցքը, որպես «Իրան Ռահ» նախաձեռնության մաս, Զանգեզուրի էթնիկական ու կեղծ միջանցքը Իրանի համար տարանցիկ գործառույթ չունի եւ Թեհրանի սկզբունքային մոտեցումն այս կեղծ միջանցքին դիմակայելու հարցում անփոփոխէ»

https://parstoday.ir/hy/news/uncategorised-i212178