«Իրանական ցեղախմբերի մասին խոսելը միշտ էլ հաճելի է, քանի որ Իրանի պատմության ընթացքում բոլոր ցեղերը, այդ թվում՝ թալիշները, ունեցել են և ունեն հին ու պանծալի պատմություն».
Այս մասին «Թալիշը իրանական մշակույթի և պատմության հայելում» խորագրով համաժողովում ասաց Դոկտոր Ահմադ Քազեմին և հավելեց. «Իհարկե, Իրանում փոքրամասնությունների և էթնիկ խմբերի մասին խոսելն ինչ-որ տեղ «թե՛ հեշտ է և թե՛ դժվար». Հեշտ է, քանի որ դա օբյեկտիվ հարց է, իսկ դժվար է այն առումով որ, ըստ այնպիսի մարդաբանների (Անթրոպոլոգներ), ինչպիսիք են Ուիլ Կիմլիկան և Էնթոնի Սմիթը, ընդհանրապես Իրանի նման հնադարյան երկրներում, պատմական պայմանների բերումով ստեղծվել է մեկ ազգ, որը հնարավոր չէ տարանջատել, և իրականում էթնիկ խմբերն ու փոքրամասնությունները Իրանի միասնական ազգի փոխկապակցված մասերն են։
Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող Քազեմին ընդգծել է, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում, թալիշները մյուս իրանցիների կողքին, դերակատարություն են ունեցել Իրանի ինքնության և աշխարհագրական սահմանների պաշտպանության գործում. Նա հավելեց, որ երբ ցարական Ռուսաստանի ագրեսոր զորքերը հասել էին Իրանի Միանեհ շրջանի մոտ, Հյուսիսային Թալիշի որոշ հատվածներ դեռևս մնացել էին Իրանի վերահսկողության տակ՝ նրանց օրինակելի դիմադրության շնորհիվ։
Անդրադառնալով թալիշների պատմության վայրիվերումներին, ցարական Ռուսաստանի, խորհրդային և հետխորհրդային ժամանակներում նրանց դեմ իրականացված մշակութային ցեղասպանությանը, նա հավելեց, որ թալիշների պատմական ջանքերը իրենց մշակույթը, ավանդույթներն ու կրոնական ինքնությունը պաշտպանելու համար օրինակելի են։
Ընդգծելով, որ «անջատումները միշտ էլ վնասաբեր են եղել», դոկտոր Քազեմին նշեց. «Այսօր Կովկասի, Հարավարևելյան Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի բազմաթիվ էթնիկ խմբեր միմյանց դեմ են դուրս եկել՝ օտարների պրովոկացիայի պատճառով»։ Նախկինում Իրանի շրջանակում նրանք միասին ապրել են խաղաղ ու օրինակելի կյանքով. Ազերիների, հայերի, թալիշների և քրդերի պատմական դրությունն այդպիսին է եղել.
Դոկտոր Քազեմին Իրանում էթնիկ խմբերի պատմական խաղաղ գոյակցության փորձն անվանել է «բարոյական ժառանգություն» և «պատմական կապիտալ», որն այսօր ձևավորել է «առաջընթացի իսլամաիրանական մոդելը» և թափ է հաղորդել «նորագույն իսլամական քաղաքակրթության կերտման» գործընթացին:
Համալսարանի միջազգային իրավունքի գծով դասախոսն ընդգծել է, որ Իրանի տեսակետը տարածաշրջանում իրանական փոքրամասնությունների և էթնիկ խմբերի նկատմամբ «իսլամական, պատմական, քաղաքակրթական և իրավական» մոտեցում է, և հավելեց, որ իրանական բազմաթիվ էթնիկ խմբերի, այդ թվում՝ թալիշների համացրվածքը ձգվում է մինչև սահմաններից դուրս: Ուստի իրանական հասարակությունը, բնականաբար, չի կարող անտարբեր լինել իր մշակութային, ինքնության ու հոգևոր ճակատագրի նկատմամբ։
Նա Կովկասում և Կենտրոնական Ասիայում էթնիկ փոքրամասնությունների գոյության, մշակութային և ինքնության իրավունքների համար ամենամեծ սպառնալիքն անվանել է «ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի» աշխարհաքաղաքական ինտրիգը, որի նպատակն է ստեղծել այսպես կոչված «զտված թուրքական աշխարհ»՝ «անգլիական պանթուրանիզմի» երկու հարյուրամյա գաղափարի հիման վրա։
Դոկտոր Քազեմին հավելեց, որ բրիտանական պանթուրանիզմի տեսանկյունից այսպես կոչված «թուրքական մոնոէթնիկ աշխարհը» ձևավորելու համար ոչ միայն պետք է մասնատվի Հայաստանի հարավային հատվածը, այլև մի կողմից պետք է ձուլվեն թալիշների և այլ էթնիկ խմբերի ինքնությունները, որոնք խոչընդոտում են այս ինտրիգի իրականացմանը, իսկ մյուս կողմից՝ պետք է փոխվի Ատրպատականի իրանա-շիաական ինքնությունը՝ վերածվելով «Անատոլիական ու Թուրանական թուրքերի ինքնության»։
Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատողը հավելեց, որ հեռանկարային առումով անգլիական պանթուրանիզմի տարածումը Կովկասում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում «փոքրամասնությունների դեմ ատելության» նոր շրջան կսկսի։ Այս միտման նոր շրջանը մեկնարկել է 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում բնիկ հայերի էթնիկ զտումներով, իսկ հաջորդիվ նպատակ է դրված Ադրբեջանի Հանրապետությունում իրականացնել ժողովրդագրական ու ինքնության փոփոխություններ և մշակութային ցեղասպանություն թալիշների, լեզգիների, ավարների, քրդերի, ուդիների, թաթերի և վրացիների դեմ։
Համալսարանի միջազգային իրավունքի գծով այս դասախոսը հավելեց, որ Բաքվի և Անկարայի կատարմամբ և Սիոնիստական ռեժիմի մասնակցությամբ անգլիական պանթուրանիզմի գաղափարի տարածումը տեղի է ունենում այն դեպքում, երբ ներկայումս թալիշները, որպես Ադրբեջանի Հանրապետության ամենամեծ ազգային փոքրամասնություն, գտնվում են անմխիթար վիճակում փոքրամասնությունների միջազգային իրավունքների և իսլամական մարդու իրավունքների կանոնների տեսանկյունից։
Նա նկատել է, որ «Փոքրամասնությունների միջազգային իրավունքներում» ճանաչված և ներառված են «գոյության իրավունքը, հավաքական ինքնության իրավունքը, մշակութային իրավունքը, լեզվական իրավունքը, կրոնական իրավունքը, արդյունավետ ներգրավվածության իրավունքը, հաղորդակցվելու իրավունքը, տնտեսական իրավունքը և էգալիտար ինտեգրման իրավունքը»։
Դոկտոր Քազեմին ընդգծել է, որ իրավական տեսանկյունից փոքրամասնությունները և էթնիկ խմբերը պետք է հարգեն տվյալ երկրների տարածքային ամբողջականությունը, հասարակական կարգը և ազգային օրենքները. Բայց «իրենց մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման» դեպքում Անտոնիո Կասսեի նման իրավաբաններն առաջարկել են «անջատում հանուն լուծման դոկտրինան»։
Համալսարանի միջազգային իրավունքի գծով դասախոսն, ասաց, որ Ադրբեջանի Հանրապետության բանտերում թալիշ մշակութային ակտիվիստների զոհվելը, թալիշների բնակչության թվաքանակի վիճակագրության նվազումը, թալիշերենի ոչնչացման փորձերը, թալիշների մշակութային և շիա ակտիվիստների ձերբակալությունը, թալիշաբնակ շրջաններում վահաբիզմի նպատակաուղղված տարածումը, թալիշների ու ազերիների դեպի Իրան ճանապարհորդելու արգելքների շարունակությունը՝ փակելով սահմանները Կորոնա վարակի պատրվակով, թալիշների դեմ ատելության տարածումը, Թալիշ շրջանի պատմական անվան վերականգնման կանխումը, ԶԼՄ-ների բացակայումը, արտագաղթի համար տնտեսական աղքատության և թալիշաբնակ շրջաններում հողատարածքները վաճառելու պարտադրումը և տասնյակ այլ իրավական փաստեր վկայում են Ադրբեջանի Հանրապետությունում թալիշների իրավունքների ակնհայտ խախտման մասին։
«Թալիշը իրանական մշակույթի և պատմության հայելում» խորագրով համաժողովը տեղի ունեցավ մարտի 10-ի երեկոյան Իրանի Ռաշթ քաղաքի Իսլամական Ազատ համալսարանի կոնֆերանսների դահլիճում՝ հարյուրավոր թալիշ մտավորականների, հետազոտողների և արվեստագետների ներկայությամբ։
Այս համաժողովը մեկնարկեց թալիշերենով նորուզական երգեցողությամբ և համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ահմադ Քազեմիի, Եվրոպական միության Ժողովրդական տան տնօրենների խորհրդի անդամ Աբոլֆազլ Բեհեշթիի, Գիլանի համալսարանի գիտական խորհրդի անդամ, Գիլանի գիտահետազոտական կենտրոնի անդամ Մոհամմադ Ռեզայաթիի, թալիշական սփյուռքի նշանավոր դեմքերից Բորիս Թալիշանսկիի ելույթներով, ապա շարունակվեց երաժշտության և պոեզիայի կատարումներով, ինչը շատ լավ ընդունվեց Գիլանի ժողովրդի և մտավորականների կողմից, ինչպես նաև աշխարհի տարբեր մասերում թալիշների կողմից։
Leave A Comment