* Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող Ահմադ Քազեմի

2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո, որը հանգեցրեց Ղարաբաղի անկմանը և այս տարածաշրջանում Ադրբեջանի Հանրապետության գերիշխանության հաստատմանը, լուրջ խոսակցություններ սկսվեցին ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության շուրջ, հատկապես բրիտանական, ամերիկյան և կանադական վերլուծական կենտրոններում, որոնք շեշտում են ապագայում ՆԱՏՕ-ին Բաքվի անդամակցությունը։ Սրա հիմնական պատճառն այն է, որ Ղարաբաղյան երրորդ պատերազմով, ինքնահռչակ Ղարաբաղի Հանրապետության կործանումով և Ադրբեջանի Հանրապետության ողջ տարածքում Բաքվի գերիշխանության հաստատմամբ վերացավ ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության կարևորագույն խոչընդոտը։ Որովհետև, համաձայն ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի, այն երկրները, որոնք ունեն անջատողական շրջաններ, կենտրոնական իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող շրջաններ և ռազմական հակամարտություններ, չեն կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Ուստի մինչև 2023 թվականը Ղարաբաղի ինքնավար մարզի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խոչընդոտ հանդիսացավ Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, որն այժմ վերացվել է։ Նման պայմաններում, նկատի ունենալով Ադրբեջանի արևմտամետ մոտեցումները, հարց է առաջանում՝ ինչպիսի՞ն է ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության հեռանկարը։ Այս առումով կարելի է նշել վեց կետ.

Առաջին. Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ տարբեր մակարդակներով: Ադրբեջանի Հանրապետությունը Վրաստանից հետո ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առաջատար երկիրն է։ Բաքվի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ կայանում է՝ անդամակցելով ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին (PFP) (1994թ. մայիսի 4), ՆԱՏՕ-ի հետ Անհատական ​​համագործակցության ծրագրին (2004թ.), Եվրատլանտյան համագործակցության խորհրդին, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին, Էներգատարների անվտանգության ապահովման ծրագրին, այդ թվում բնապահպանական համագործակցության քողի ներքո, ինչպես նաև մասնակցելով ՆԱՏՕ-ի ռազմական առաքելություններին, այդ թվում Կոսովոյում (1999թ․), Աֆղանստանում (2002թ․) և Իրաքում , անցկացնելով վերապատրաստման համատեղ ուսումնառազմական ու կիբեր դասընթացներ, համատեղ զորավարժություններ և Բաքվում «ՆԱՏՕ-ի օրեր» հատուկ ամենամյա ծրագրերը։ Այնպես որ 1994 թվականից ի վեր Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև անցկացվել են մեկ տասնյակից ավելի զորավարժություններ Ադրբեջանի Հանրապետությունում և երբեմն առանց հայտարարության Կասպից ծովում տարբեր անվանումներով, ինչպիսիք են՝ «Վճռական համագործակցություն 2001», «Տարածաշրջանային արձագանք 2009», «Արագ արձագանքման զորավարժություններ», «Փայլող թուր», «Կոլեկտիվ գործընկերություն», «Ձմեռային վահան» , «Բաքու 2020» և այլն: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին (2021թ.) և հանդիպել նրա գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Սա ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ Ադրբեջանի Հանրապետության լայնածավալ ռազմական համագործակցությունից առանձին գործընթաց է ։

Երկրորդ՝ ՆԱՏՕ-ի տեսանկյունից 2023 թվականից հետո Ադրբեջանի Հանրապետությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար հարմար տարբերակ է համարվում շնրհիվ Կովկասում և Կասպից ծովում իր աշխարհաքաղաքական դիրքի, Իրանի և Ռուսաստանի հետ հարևանության, ԱՄՆ-ի CENTCOM-ի և EUCOM-ի գործընկեր հանդիսացող Իսրայելի հետ ռազմավարական համագործակցության, ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայից կառուցվածքային ռազմական կախվածության, Իրանի հետ անհամաձայնության և պաշտոնական Թեհրանի հետ պարբերաբար առճակատման գնալու ձկտման, Եվրոպայի էներգակիրների ապահովման հարցում դերակատարության, հատկապես ուկրաինական պատերազմից հետո, Կովկասից ռուս զինվորականներին վտարելու գործում արդյունավետ դերակատարության, ներառյալ Գաբալայի բազայի և ռուս սահմանապահների հարցը, Ռուսաստանի հետ կայուն համագործակցության փոխարեն արևմտականության գերադասման, և որպես արդյունք՝ ռուսամետ հավաքական անվտանգության համակարգերին, այդ թվում ՀԱՊԿ-ին միանալուց հրաժարման, Ուկրաինայի հետ համագործակցության և նրան ցուցաբերած գործնական աջակցության, հատկապես, որ անդամակցության իրագործմամբ ՆԱՏՕ-ի կողմից Ադրբեջանի Հանրապետությունում բալիստիկ հրթիռներ որսող համակարգերի տեղակայման հարցը՝ որպես Իրանի և Ռուսաստանի դեմ ուղղված միջոց, ավելի օպերատիվ բնույթ կստանա և կնվազեցնի հրթիռները դիտարկելու և որսալու ժամանակը՝ համեմատած Թուրքիայի Քյուրեչիկ քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի հետ։

Երրորդ. Այնուամենայնիվ, ինչպես փաստում են որոշ արևմտյան վերլուծական կենտրոններ և փորձագետներ, ինչպիսին է Ջորջ Մոնաստրիակոսը, ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության նախագիծը պետք է դիտարկել «թյուրքական ՆԱՏՕ-ի» գաղափարի իրականացման շրջանակում որպես «թյուրքական աշխարհ ստեղծելու» բրիտանական դավադրության բաղկացուցիչ մաս, որի հիմնական նպատակը կլինի զսպել Իրանին, Չինաստանին և Ռուսաստանին, և Կենտրոնական Ասիայում ստեղծել թյուրքական բուֆերային գոտի Չինաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Այս տեսանկյունից ՆԱՏՕ-ին Ադրբեջանի Հանրապետության անդամակցության շնորհիվ ՆԱՏՕ-ի սահմանները Ռուսաստանի հետ կավելանան մոտ 300 կիլոմետրով, իսկ Իրանի հետ՝ ավելի քան 700 կիլոմետրով, ինչը ՆԱՏՕ-ին էլ ավելի հասանելի կդարձնի Կասպից ծովն ու Կենտրոնական Ասիան՝ Չինաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ հող պատրաստելով Ուզբեկստանի և Ղազախստանի առանցքայնությամբ Կենտրոնական Ասիայի երկրների ՆԱՏՕ-ին անդամակցության համար՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել «թյուրքական ՆԱՏՕ-ի» ստեղծման գաղափարը:

Չորրորդ. ՆԱՏՕ-ն, Անգլիայի առանցքայնությամբ, տեղյակ լինելով Թուրքիայի նեոօսմանյան և պանթուրքիստական ​​հետաքրքրությունների մասին, ՆԱՏՕ-ին Ադրբեջանի ծրագրված անդամակցությունը որպես տարածաշրջանում «թյուրքական ՆԱՏՕ»-ի ստեղծման գաղափարի մաս, համարում է մեծ արտոնություն Բաքվի և Անկարայի համար: ՆԱՏՕ-ի տեսանկյունից սա կարող է արդյունավետ միջոց լինել Շանհայի համագործակցության կազմակերպությանը Թուրքիայի անդամակցությունը կանխելու համար, միևնույն ժամանակ, դա կարող է վերջ դնել Կիպրոսի հինգ տասնամյա ճգնաժամին՝ ստանալով Թուրքիայի համաձայնությունը Կիպրոսի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, առաջարկելով Թուրքիային դուրս գալ Հյուսիսային Կիպրոսից՝ «թյուրքական ՆԱՏՕ-ի» առաջանորդը դառնալու, Արևելյան միջերկրածովյան գազային ֆորումում Անկարայի մասնակցության և Եվրամիությանն անդամակցության գործընթացը դյուրացնելու դիմաց։

Հինգերորդ․ Ի տարբերություն Վրաստանի, որը 2008թ․ պաշտոնապես դիմեց ՆԱՏՕ-ին անդամակցելու համար և քիչ անց բախվեց Հարավային Օսիայի, Ռուսաստանի ներխուժման և, ի վերջո, ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի ապարդյուն ստեղծման ճգնաժամին, Ադրբեջանը մինչև 2023 թվականը փորձել է ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունների ընդլայնման գործընթացը առաջ տանել առանց որևէ սկանդալի: Այնումենայնիվ ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցության դիագրամը ոչ միայն վերընթաց միտում ունի, այլեւ Բաքուն ՆԱՏՕ-ին անդամակցելու լուրջ դրդապատճառներ էլ ունի: ՆԱՏՕ-ին անդամակցելը կարող է նվազեցնել Եվրոպայի կողմից մարդու իրավունքների հարցերի քննադատությունը, քանի որ Արևմուտքի աշխարհընկալմամբ ՆԱՏՕ-ն ներկայացվում է որպես ժողովրդավարություն կերտող կազմակերպություն: Այսպիսով կարող է իրագործվել նաև ադրբեջանական ինքնության (Azerbaijancholig) վերափոխումը՝ անցնելով թուրքական ինքնությանը (Turkcholig), ինչը նշանակում է ոտնահարել Հեյդար Ալիևի սկզբունքները և երկրի սահմանադրությունը՝ «թյուրքական ՆԱՏՕ»-ի ծրագրում Բաքվի դերակատարության տեսքով։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ին անդամակցելով՝ Բաքուն կթուլացնի Երևանի կողմից ռեւանշի հնարավորությունը հետփաշինյանական ժամանակաշրջանում՝ Ղարաբաղի հարցի և 120.000 ղարաբաղահայության արտաքսման պատճառով։ Հատկապես, որ Հայաստանը մի կողմից, գիտակցելով Բաքվի ՆԱՏՕ-ին մերձենալու ուժեղացող մոտեցումն ու դրա հետեւանքները, իսկ մյուս կողմից՝ օգտվելով Կովկասում Ռուսաստանի սխալներից, փորձում է հետ չմնալ ՆԱՏՕ-ի հարցում։ Այս տեսանկյունից Եվրամիությանը միանալու և ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու Հայաստանի ցանկությունը նույնպես դիտվում է որպես «թյուրքական ՆԱՏՕ-ի» ստեղծումը կանխելու նախահարձակ քայլ։ Այս գործընթացի ուժեղացումը կարող է կրկնել ՆԱՏՕ-ին երկու հակադիր բևեռների՝ «Հունաստանի և Թուրքիայի» անդամակցության փորձը, այս անգամ «Ադրբեջանի և Հայաստանի» անդամակցությամբ, ինչը ևս մեկ հարված կլինի Մոսկվայի, Թեհրանի և Պեկինի համար։

Վեցերորդ. Նկատի ունենալով նախորդ պարբերությունը, կարելի է ասել, որ Ադրբեջանի կողմից Ռուսաստանին և Իրանին խաբելու ռազմավարությունը լրջորեն իրականացման փուլում է։ Ադրբեջանի Հանրապետությունը, ինչպես երևաց նաև Իլհամ Ալիևի օգնական Հեքմաթ Հաջիևի՝ Իրան կատարած այցի ժամանակ, փորձում է այնպես ներկայացնել, որ Ադրբեջանի կողմից ոչ մի սպառնալիք չի կարող լինել Իրանի դեմ։ Մյուս կողմից, Բաքուն, այժմ փոխանցելով ռուսական գազի մի մասը և օգտվելով Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առկա լարվածությունից, փորձում է հանդես գալ որպես Ռուսաստանի դաշնակից կովկասյան տարածաշրջանում։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի Հանրապետությունը, գործնականում խախտելով 2020 թվականի Մոսկվայի համաձայնագիրը՝ 2023 թվականին Ղարաբաղի վրա հարձակվելով, որն ի վերջո հանգեցրեց Ղարաբաղից ռուս խաղաղապահների ռազմական դուրսբերմանը, ոչ միայն զրկեց Մոսկվային խաղաղապահ առաքելությունների հինգամյա երկարաձգման միջոցով Ղարաբաղում երկարաժամկետ ներկայությունից, այլև հենց Ռուսաստանի մասնակցությամբ վերացրեց ՆԱՏՕ-ին Բաքվի անդամակցության ամենակարեւոր խոչընդոտը։ Այս խաբեության ռազմավարության խորությունը կարելի է հասկանալ այն ժամանակ, երբ մի կողմից Մոսկվան բարձր գին արժեցող պատերազմի գնաց Ուկրաինայի դեմ՝ հակազդելու ՆԱՏՕ-ի ընդլայնմանը Արևելյան Եվրոպայում, իսկ մյուս կողմից՝ Կովկասում, ընկնելով «Բաքու-Անկարա-Լոնդոն» եռյակի ծուղակը, մեծապես ուժեղացրեց ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկարը այս տարածաշրջանում՝ նպաստելով ՆԱՏՕ-ին անդամակցության խոչընդոտի վերացմանը Բաքվի համար: Այդ կարևոր պատճառով է, որ ՆԱՏՕ-ն Անգլիայի առանցքայնությամբ որևէ արդյունավետ քայլ չձեռնարկեց 2023 թվականին Ղարաբաղի բնիկ հայերի էթնիկ զտումների դեմ և նույնիսկ Անվտանգության խորհրդի նիստում պաշտպանեց Ադրբեջանին, քանի որ նրանց համար ՆԱՏՕ-ում Արևմուտքի նկատմամբ երեք տասնամյակ հավատարմություն ցուցաբերած Բաքվի անդամակցության ամենակարևոր խոչընդոտի վերացումն ավելի կարևոր է, քան Ղարաբաղում հայ փոքրամասնության իրավունքների հարցը, կամ քրիստոնյա աշխարհի հետ համերաշխությունը։ Բաքուն, 1992թ․ և 2001թ․ միանալով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը և Եվրոպայի խորհրդին, իսկ 1997թ․ հիմնադրելով ՎՈւԱՄ-ի դաշինքը, խուսափելով ռուսամետ կառույցներին միանալուց, ինչպիսիք են Եվրասիական մաքսային միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ցույց է տվել, որ, չնայած մի շարք մարտավարական և հատվածային գործողություններին, իր հիմնական առաջնահերթությունն ու ուղղվածությունը Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն է։ Այնպես որ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է տարեկան ավելի քան երկու հարյուր միջոցառումների, այդ թվում՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և անհատական ​​համագործակցության շրջանակներում։ Հետևաբար, թվում է, որ ապագա հեռանկարում Ադրբեջանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ «թյուրքական ՆԱՏՕ-ի» գաղափարի իրականացման նպատակով, կլինի Կովկասում անգլո-սաքսոնական ճակատի ամենակարևոր քայլը՝ հակաիրանական, հակառուսական և հակաչինական նոր կարգեր հաստատելու համար, որն ի տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի փորձի, տեղի կունենա արագ և անակնկալ կերպով։

.