Թեհրանի «Հայ Ակումբի» սրահում կայացած «Իրանի և Հայաստանի ազգային անվտանգությունը տարածաշրջանային և արտատարածաշրջանային սպառնալիքների ու հակամարտությունների ֆոնին» խորագրով սեմինարում Դոկտոր Ահմադ Քազեմին իր ելույթում, որի թեման էր «Իրանի ազգային անվտանգությունը Կովկասում և Արևմտյան Ասիայում ճգնաժամի ֆոնին Թուրքիայի, Ադրբեջանի, Սիոնիստական ռեժիմի և ՆԱՏՕ-ի առանցքի հետ բախվելիս», պարզաբանեց Կովկասում տիրող վերջին իրավիճակը և զարգացումների հեռանկարները։

Ելույթի սկզբում համալսարանի միջազգային իրավունքի գծով դասախոսը մատնանշեց Իրանից Կովկասի անջատման ժամանակ Իրանի և Ռուսաստանի միջև առաջին և երկրորդ ճակատամարտերում 200 հազար իրանցիների զոհվելու փաստը, ինչպես նաև Կովկասի ու Կաֆ լեռների դիրքը իրանական առասպելական և միստիկական գրականության մեջ՝ ընդգծելով, որ Կովկասի վերաբերյալ Իրանի սկզբունքային տեսակետը միաժամանակ պատմական, մշակութային և կրոնական մոտեցում է: Ընդգծելով, որ հատկապես

2020 թվականից ի վեր, Աֆղանստանում, Իրաքում և իսլամական դիմադրության ճակատում ԱՄՆ-ի և Անգլիայի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի ծրագրերի ձախողումներից հետո, արևմտյան որոշ երկրների մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքային հակամարտությունների վերաբերյալ ենթարկվել են Պարադիգմայի փոփոխության (shift paradigm), նա հավելեց. «Մոտեցման այս փոփոխության հիմնական պատճառը Կովկասում և Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքական փոփոխություններ ստեղծելու ՆԱՏՕ-ի մակրոծրագիրն է՝ ղարաբաղյան հակամարտության ներուժի միջոցով՝ անգլո-սաքսոնական կարգի հաստատման համար՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի առանցքայնությամբ նոր կարգի անցումը խափանելու նպատակով»:

Շեշտելով, որ 2020թ. Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո Կովկասում զարգացումների էությունը պատմական հակաիրանական ազդակներ ստեղծելու փորձ է, Դոկտոր Քազեմին զարգացումների այս շրջանի կարևորագույն առանձնահատկությունները ներկայացրեց հետևյալ կերպ.

  • Աշխարհաքաղաքական դավադրության գործակալները՝ Թուրքիան, Ադրբեջանը և Սիոնիստական ռեժիմը, իսկ նախագծողները՝ ՆԱՏՕ-ն Անգլիայի գլխավորությամբ,
  • Դերակատարների աշխարհաքաղաքական և անվտանգային ծածկագրերի համահնչությունը երեք՝ ազգային, անդրազգային և միջազգային մակարդակներում,
  • Դաշտում տեղի ունեցող զարգացումներում Սիոնիստական ռեժիմի առանցքային դերը՝ տարածաշրջանում էթնոցենտրիզմի և անջատողականության առաջացման վերջնական նպատակով,
  • Բաքվի և Անկարայի կողմից Ռուսաստանին խաբելը էներգետիկ դիվիդենտներով և Կովկասում ռուսական կարգի վախճանը Մոսկվայի շարունակական սխալներով,
  • Ալիևի և Փաշինյանի փոխլրացնող դերը անգլո-սաքսոնական կարգի առաջխաղացման գործում և նրանց համատեղ համառությունը Անգլիայի շահերին չվնասելու գործում, այդ թվում բրիտանաիսրայելական խողովակաշարերի պաշտպանությունը Երկրորդ և Երրորդ Ղարաբաղյան պատերազմների ժամանակ։
  • Եվրոպացիների դիրքորոշումներում երկակիության ուժեղացում՝ նեոօսմանիզմի հետևանքների հետ կապված Եվրոպայի մայրցամաքի անհանգստության պատճառով.
  • Չինաստանի անհամաձայնությունը կեղծ Զանգեզուրի միջանցքի հետ, քանի որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի բոլոր ծրագրերը կապված են Չինաստանի «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ծրագիրը տապալելու գաղափարի հետ, ինչպես 2022 թվականի հունիսին կայացած «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովում Ջո Բայդենն ընդգծեց «մեկ գոտի֊մեկ ճանապարհ» գաղափարին դիմակայելու նպատակով «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) համաշխարհային նախաձեռնության իրականացման համար G7-ի կողմից հաստատված ընդհանուր 600 միլիարդ դոլար բյուջեից՝ 5 տարվա ընթացքում 200 միլիարդ դոլար ապահովելու ԱՄՆ-ի պարտավորությունների հանգամանքը: Դոկտոր Քազեմին անդրադարձել է նաև Բրյուսելում «Գլոբալ դարպասներ» ներդրողների ֆորումում Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրոսկիսի վերջին հայտարարություններին 1 Կենտրոնական Ասիայի տրանսպորտային ենթակառուցվածքում եվրոպական բանկերի և հաստատությունների ներդրումների վերաբերյալ, և այս դիրքորոշումը համահունչ է համարել Եվրոպայի մոտեցմանը՝ միջին միջանցքը (Կենտրոնական Ասիայից, Կասպից ծով, Ադրբեջան, Վրաստան, Սև ծով, Թուրքիա երթուղին) ամրապնդելու համար, որը կեղծ Զանգեզուրի միջանցքի հետ որևէ կապ չունի։
  • ճանաչողական և գիտակցական պայքարի գերակայությունը 2020 թվականից սկսած Կովկասում դաշտային զարգացումների վերաբերյալ։

Իր ելույթի շարունակության մեջ դոկտոր Քազեմին Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների հետապնդման հարցում սիոնիստա-լոնդոնական առանցքի ամենակարևոր ու գլխավոր նպատակները համարեց Հայաստանի Հարավային հատվածը մասնատելու անգլիական պանթուրանական գաղափարի իրականացումը՝ ստեղծելով ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքը այսպես կոչված թուրքական աշխարհը աշխարհագրորեն միացնելու համար։ Նա հավելեց, որ այս դավադիր ծրագիրը նախագծված է թուրքական ՆԱՏՕ-ի ստեղծման, տարածաշրջանի էներգետիկ ու տարանցիկ մակրոհավասարումներում հակաիրանական, հակառուսական և հակաչինական կարգեր հաստատելու և էթնոցենտրիզմի ու անջատողականության միջոցով տարածաշրջանի աշխարհագրական քարտեզը փոխելու համար հող պատրաստելու նպատակով։

Շարունակելով ելույթը, համալսարանի միջազգային իրավունքի հարցերով դասախոսը նկարագրեց ներկա իրավիճակը և զարգացումների հեռանկարները, որոնց կարևորագույն կետերը ներկայացվում են ստորև.

  • 2020 թվականի համաձայնագրի տապալումը Հայաստանի սահմանների խախտման, Լաչինի միջանցքի վերացման, Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացման, և վերջապես Բաքվի ու Անկարայի կողմից այս համաձայնագրի դրույթներին հղումները իրավաբանորեն ոչ լեգիտիմ լինելու պատճառով։
  • Ալիևի կողմից տարածաշրջանում ամենահամակարգված էթնիկ զտումներից մեկի իրականացումը և այս հարցում Փաշինյանի անուղղակի համագործակցությունը այն ենթադրությամբ, որ դրանով վերջ կդրվի Երևանի դեմ Բաքվի և Անկարայի տարածքային նկրտումներին։
  • 29800 քկմ տարածքով Հայաստանի գաղափարի ձախողումը՝ Բաքվի հարձակողական դիրքոշոման շարունակման պատճառով, Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացմամբ հանդերձ,
  • Բաքվի ցանկության բացակայությունը Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար , ինչը պայմանավորված է Հայաստանի կառավարության ներկա վիճակի մասին իր գնահատումով ավելի շատ զիջումներ ստանալու համար ։
  • Ռուսաստանին խաբելու եւ Մոսկվային բանակցային գործընթացից հեռացնելու գործում Բաքվի դերակատարության բացահայտումը Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջեւանին միացնելու հարցում Կալինինգրադյան մոդելի ներկայացման ժամանակ։
  • Բաքվի միջնորդված դերը 1915 թվականի հայերի եղեռնի և Երևանի ու Անկարայի միջև պատմական տարաձայնությունների շուրջ բանակցությունների ընթացքում Հայաստանին Թուրքիայի պայմանների պարտադրման հարցում,
  • Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» նախագծի ձախողումը` Բաքվի և Անկարայի կողմից հաղորդակցային ուղղիների փոխարեն անվտանգային ծրագրերի հետապնդման պատճառով։
  • Կովկասի և Հայաստանի հարցում Իրանի և կղզի հանդիսացող Եվրոպայի տեսակետների մերձեցումը՝ նեոօսմանիզմի հետ կապված Եվրոպայի մտահոգության պատճառով:
  • Բաքվի կողմից նախապատրաստումը անկալավների պատրվակով տարածաշրջանում նոր պատերազմ սկսելու համար և այս հարցի հետ կապված արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը,
  • Բաքվից, Սումգայիթից, Շամախիից և Գյանջայից բռնագաղթած ավելի քան 200 հազար հայերի վերադարձի հարցի արծարծումը՝ «Յեէր-ազ» կոչվող նախկինում հայաստանաբնակ ազերիներին Հայաստան վերադարձնելու Բաքվի ծրագրի դիմաց։

Եվրասիական հարցերի ավագ գիտաշխատողը թվարկեց նաև Իրանի ազգային անվտանգության համար սիոնիստա-Լոնդոնյան առանցքի ծրագրի կարևորագույն հետևանքները հետևյալ տեսանկյուններից.

  • Աշխարհաքաղաքական փոփոխությունների տեսանկյունից․ Դրանք իրագործվելու դեպքում կարող են վնասել Իրանի կողմից Ադրբեջանի Հանրապետության իրավական ճանաչմանը։
  • Միջազգային սահմանների պահպանման և Հայաստանի գոյատևման տեսանկյունից (հաշվի առնելով, որ սիոնիստա-լոնդոնա-նեոօսմական առանցքը հող է նախապատրաստում Հայաստանի կազմալուծման համար)
  • Էներգետիկ հավասարումների տեսանկյունից,
  • Տարանցման հավասարումների տեսանկյունից,
  • Ղարաբաղում սիոնիզմի հաստատման տեսանկյունից, որի գործընթացը սկսվել է Բաքվում Սուխնոտի հիմնադրմամբ, ինչպես նաև Ղարաբաղի շրջակայքում խելացի գյուղերի կառուցման պատրվակով,
  • Էթնիկ սադրանքների տեսանկյունից՝ նկատի ունենալով Թել Ավիվի, Լոնդոնի ու Բաքվի նախկին պայմանավորվածությունն ու գործողությունները Իրանում էթնիկ ճգնաժամեր ստեղծելու համար,
  • Այսպես կոչված Թյուրքական համաշխարհային կազմակերպության բացասական գործառույթի տեսանկյունից (նկատի ունենալով, որ այսպես կոչված Թյուրքական երկրների կազմակերպությունը ներկայումս հանդիսանում է Իսրայելի Սիոնիստական ռեժիմի «նավթի ու բենզինի» ամենամեծ մատակարարը Գազայում այս ռեժիմի կողմից իրականացվող ոճրագործությունները և ցեղասպանությունը շարունակելու համար. Միևնույն ժամանակ, այս կազմակերպության նպատակն է ոչնչացնել ազերիների իսկական շիական ու իրանական ինքնությունը՝ այն վերածելով ինչ-որ արհեստական անատոլիական թուրքական ինքնության):
  • Կրոնական տեսանկյունից (Ադրբեջանի Հանրապետությունում համակարգված կերպով հակաշիա դրսևորումների ուժեղացումն ու սրումը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի և Բաքվի կողմից ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի հետապնդման արդյունքներից են)
  • Քաղաքակրթական տեսանկյունից (Պաշտոնական Բաքվի կողմից Կովկասում իրանական ծագումով փոքրամասնությունների ինքնության զտման քաղաքականության ուժեղացումը, ինչպես նաև Ղարաբաղում և այլ շրջաններում իրանական ժառանգության վերացումը)
  • Հիդրոքաղաքական տեսանկյունից (Բաքվի և Անկարայի համակարգված գործողությունների ակտիվացումը Արաքս գետի ջրի կրճատման նպատակով Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցման և Բաքվի կողմից Արաքս գետ թափվող վտակների ուղղիների շեղման միջոցով)

Ներկայացնելով Իրանի տեսակետը Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ դոկտոր Քազեմին ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունները կարմիր գիծ լինելու վերաբերյալ հստակ է, և այդ կապակցությամբ տրվել են անհրաժեշտ մեսիջներ ու նախազգուշացումներ։

Անդրադառնալով Պարսից ծոց-Սև ծով միջանցքի տեսքով տարանցիկ ճանապարհների վերականգնման հարցում Իրանի և Հայաստանի համագործակցության զարգացմանը՝ նա Թեհրանի և Բաքվի միջև «Արաքսի միջանցք» նախագիծն անվանեց հիմնարար գաղափար՝ Կովկասում աշխարհաքաղաքական ինտրիգներին վերջ դնելու համար։ Նա հավելեց, որ Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդմանը զուգահեռ, այս նախագիծը ռազմավարական նշանակություն ունի նաև Հայաստանի գոյատևման համար՝ ՆԱՏՕ-ի Թուրանական դավադրության տապալման առումով։

Դոկտոր Քազեմին ընդգծել է, որ Կասպից ծովի հատակից էներգատարների անցումը իրավաբանորեն հնարավոր չէ բնապահպանական խնդիրների և Կասպից ծովի նավթային աղտոտվածության, և արդյունքում Իրանի Իսլամական խորհրդարանում այս ծովի վերաբերյալ իրավական կոնվենցիան չհաստատվելու պատճառով: Նա հավելել է, որ Իրանի երթուղիով Սվափ (swap) գործողությունը ամենաձեռնտու և ամենաանվտանգ միջոցն է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, Թուրքիա և Ադրբեջան գազ փոխադրելու համար։

Եվրասիական հարցերի ավագ գիտաշխատողը 2020 թվականից սկսած Կովկասում թշնամիների հակաիրանական շարժումների հետևանքներից է համարել Իրանում ժողովրդական շարժումների ինքնաբուխ ձևավորումը՝ Իրանի պատվախնդիր ազերիների առանցքայնությամբ և հավելել, որ Կորոնայի սին պատճառաբանությամբ Իրանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանները փակ պահելու շարունակության հարցում Ալիևների ընտանիքի պնդումը վկայում է Իրանի ազերիների նկատմամբ Ալիևի ընտանիքի ատելության և Կովկասում իրանցիների պահանջների հանդեպ մտավախության մասին։ Որովհետև Իրանի Ատրպատականը, որն, ինչպես բնութագրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, միշտ եղել է «պատմություն կերտող», մշտապես եղել է Իրանի աշխարհագրական, քաղաքակրթական,

ինքնության և կրոնական սահմանների պաշտպանության պատմական դրոշակակիրը, իսկ այսօր ևս ցույց է տվել, որ իր նույն պատմական առաքելությանը համահունչ, այն չի կարող անտարբեր լինել Ադրբեջանի Հանրապետությունում հակաիրանական և հակաշիա ուղղվածությամբ սիոնիստա-լոնդոնա-նեոօսմանական նախագծի նկատմամբ։

Նա նաև անդրադարձել է «Ալ-Աքսա Փոթորկի» գործողությանը և Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դեմ Պաղեստինի դիմադրության տոկունությանը, և Կովկասում Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից սպառնալիքի հավասարակշռման գաղափարի ձախողումն անվանել է այս զարգացումների արդյունքներից մեկը։ Վերջում, անդրադառնալով Կովկասում նոր պատերազմ հրահրելու Սիոնիստա-Լոնդոնյան ճակատի և Բաքվում ու Անկարայում նրանց գործակալների սադրանքների մասին շշուկներին, դոկտոր Քազեմին հավելեց, որ Իրանը լիովին պատրաստ է այս տարածաշրջանում դիմակայելու ցանկացած աշխարհաքաղաքական արկածախնդրությանը, և գտնում է, որ թշնամիների սխալները կարող են առիթ հանդիսանալ Թեհրանի համար՝ Կովկասում որոշ նախկին բացթողումների ու գործընթացների փոխհատուցման, ինչպես նաև այս տարածաշրջանից սիոնիզմը մաքրելու համար։

Վերջ

  1. Valdis. Dombrovskis