Եվրասիայի և միջազգային իրավունքի հարցերով իրանցի ավագ գիտաշխատող դոկտոր Քազեմին, անդրադառնալով Երևանին ուղղված Բաքվի գաղտնի առաջարկի բացահայտմանը` կապված Ռուսաստանի էքսկլավ հանդիսացող Կալինինգրադ տանող երկաթուղային տրանսպորտի մոդելը Նախիջևանի համար կիրառելու հետ, ընդգծել է,

որ այս գաղափարն իրագործելի չէ տարբեր պատճառներով: Թեհրանի համալսարանի Կենտրոնական Եվրասիայի ուսումնասիրության կենտրոնում կայացած «Ադրբեջանի և Հայաստանի տարածքային վեճերը» թեմայով գիտաժողովում ունեցած ելույթում դոկտոր Քազեմին ասել է,-«Գերմանական «Բեռլիներ Ցայթունգ» (Berliner Zeitung) թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ օգնական Հիքմեթ Հաջիևն նման գաղափար է առաջ քաշել այն պայմաններում, երբ Ռուսաստանի ու Լիտվայի միջեւ տարաձայնությունների պատճառով ձախողվել է ռուսական գնացքների չվերահսկվող անցումը Լիտվայի տարածքով դեպի Կալինինգրադ, ինչն, իհարկե, իրականացվում էր մաքսային սակագների վճարումով։ Այնպես, որ երբ Լիտվան այնտեղ իրականացրեց իր վերահսկողությունն ու ինքնիշխանությունը, և 50%-ով կրճատվեցին այդ ճանապարհով ապրանքների փոխադրումը, 2022 թվականի հունիսին Մոսկվան նախազգուշացրեց և

սպառնաց Վիլնյուսին»։ Նա հավելեց,- «ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամ հանդիսացող Լիտվան, հատկապես ուկրաինական պատերազմից եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումից հետո, ոչ միայն ամբողջական ինքնիշխանություն ու վերահսկողություն է իրականացրել դեպի Կալինինգրադի էքսկլավ գնացող Ռուսաստանի երկաթուղային տրանսպորտի նկատմամբ, այլեւ արգելում է Լիտվայի երկնքով թռիչքները Ռուսաստանի և Կալինինգրադի միջեւ, իսկ Մոսկվայի կողմից քաղաքական ճնշումներն ու սպառնալիքներն,

այս առումով, ոչ մի ազդեցություն չեն ունեցել։ Փաստորեն, Լիտվան որդեգրել է Լատվիայի անցած տարիների մոտեցումը Մոսկվայի նկատմամբ»։ Դոկտոր Քազեմիի խոսքերով, բացի այն, որ Ռուսաստանը ներկայումս օգտագործում է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Ուստ-Լուգա (Ust-Luga) նավահանգստից մինչև Բալթիկ ծովի Կալինինգրադ նավահանգիստ տանող երկար ու ձիգ ծովային երթուղին, Ռուսաստանը փորձում է օգտագործել նաև Բելառուսի և Լեհաստանի երկաթուղային հնարավորությունը Կալինինգրադ հասնելու համար: Նա հավելեց,- «Բաքվի հղումը ձախողված ծրագրին և դրա ներկայացումը որպես միջազգային ընդունված ընթացակարգ ցույց է տալիս միաժամանակ Բաքվի և՛ հուսահատությունը, և՛ խաբեությունը այս կապակցությամբ, քանի որ իրավական առումով թերի վարքագծով միջազգային ընթացակարգ չի ձևավոևվում»։

Նշելով, որ «Արաքսի միջանցք» ծրագրի իրագործման գործընթացի մեկնարկով, Ադրբեջանը Նախիջեւանին կապելու և նրանց միջև տարանցիկ կապ ապահովելու խնդիր չի լինելու, այնպես, ինչպես եղել է նախորդ երեք տասնամյակների ընթացքում։ Ուրեմն Հայաստանի հարավից միջանցք վերցնելու Բաքվի պնդումը վերաբերում է այն պարտավորություններին, որոնք Ադրբեջանն ունի լոնդոնա-սիոնիստական ճակատի հանդեպ, այն է՝ Կովկասում «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքն» իրականացնելու եւ անգլո-սաքսոնական կարգ հաստատելու համար։

Մատնանշելով Ղարաբաղում տեղաբնիկ հայերի էթնիկ զտումը և Լաչինի միջանցքի ոչնչացումը, դոկտոր Քազեմին հավելեց, որ Մոսկվայի 2020 թվականի եռակողմ համաձայնագիրը գործնականում կազմալուծվել է, և ոչ միայն քաղաքական և իրավական հիմք չկա արտատարածքային և կեղծ Զանգեզուրի միջանցքի հարցը բարձրացնելու համար, այլև Հայաստանն նույնիսկ օրինական պարտավորություն էլ չունի սովորական տրանսպորտային երթուղի բացելու համար։

Նկատելով, որ մինչև Ղարաբաղի էթնիկ զտումները Բաքուն միշտ ողջունում էր Ռուսաստանի՝ որպես դիտորդ, ներկայությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցային երթուղում, սակայն այժմ ընդգծում է Երևանի հետ առանց միջնորդի պայմանավորվածությունների անհրաժեշտությունը խաղաղության պայմանագիր ստորագրելու և այսպես կոչված Կալինգրադի մոդելն իրագործելու համար, Եվրասիայի հարցերի ավագ գիտաշխատողը հավելեց. «Սա վկայում է Ալիևների ընտանիքի կողմից Մոսկվային խաբելու մասին՝ Ռուսաստանի պարբերական կովկասյան սխալների շարքում։ Ընդգծելով, որ Հայաստանի հարավից Ադրբեջանի և Նախիջևանի հաղորդակցության հիմնական խնդիրը Բաքվի և Անկարայի էթնիկ և շովինիստական

հավակնություններն են՝ այսպես կոչված թուրքական աշխարհի գաղափարին ուղղությամբ, նա հավելեց.- «Հայաստանի հարավից դեպի նախիջևան գնացքի «չվերահսկվող» անցման և դեպի երրորդ ուղղություն «վերահսկվող» անցման դիմաց Ադրբեջանի տարածքով հայկական ապրանքների՝ դեպի Ռուսաստան չվերահսկվող փոխադրման առաջարկը վկայում է Բաքվի արտաքին քաղաքականության մեջ Փաշինյանի հիմարեցման մոտեցման շարունակության մասին»։

Փորձագետը նկատեց. «Ռուսաստանի հետ հաղորդակցվելու համար, Ադրբեջանի երթուղուց բացի, Հայաստանը իր տրամադրության տակ ունի Վրաստանի ցամաքային և ծովային երթուղին որպես Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մի մաս»։ Նա հավելեց, որ այս գաղափարը ոչ միայն ձեռնտու չէ Հայաստանին՝ երկու երկրների փոխադրվող ապրանքների ծավալի հավասարակշռության և դեպի երրորդ երկիր տարանցիկ ապրանքները որոշելու մեխանիզմի բացակայության տեսանկյունից, այլ նաև խաբեության ծրագիր է քաղաքական և անվտանգային մտադրությունները, ինչպես նաև Հայաստանի հարավում միջանցք վերցնելու տարածքային հավակնությունները կոծկելու նպատակով։

Ընդգծելով, որ Հայաստանի հարավից անցուղի վերցնելու համար, Բաքվի մոտեցումը՝ սպառնալիքի, գայթակղելու և երբեմն էլ աղերսանքի համադրություն է, Քազեմին նշեց,-«Հաշվի առնելով Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի և որոշ եվրոպական երկրների դիրքորոշումները «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի» և նեոօսմանիզմի դեմ, Բաքվի և Անկարայի ծրագիրն է նախ՝ փոխադարձ տարանցման քողի ներքո ճանապարհ ստանալ Հայաստանի հարավից, ապա առաջիկա տարիներին ընդգծելով «Սերվիտուտի իրավունքը», հիմք ստեղծել Հայաստանի հարավային հատվածը մասնատելու և այսպես կոչված թուրքական աշխարհը միավորելու համար»։

Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատողը ընդգծել է, որ երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղի պատկանելիությունը Ադրբեջանին եւ դրանով անուղղակիորեն աջակցեց Ղարաբաղից հայերի բռնի տեղահանմանը, չէր էլ պատկերացնում, որ Բաքուն, առաջ քաշելով նոր խնդիրներ, ինչպիսիք են անկլավների սեփականության եւ «Ye’er-Az» կոչվող նախկին Հայաստանաբնակ ազերիների վերադարձի հարցը, կհրաժարվի ընդունել 29800 քկմ տարածքով Հայաստանի գաղափարը և կշարունակի ճնշում բանեցնել Երեւանի վրա։ Քազեմիի խոսքով՝ Զանգեզուրի կեղծ միջանցքի հարցում Բաքվի ու Անկարայի հետեւողական մոտեցումների պատճառներից մեկն այն է, որ Փաշինյանի իշխանությունը շարժվում է անգլո-սաքսոնական կարգով ու հետագծով, ինչը կարող է անուղղելի հետեւանքներ ունենալ տարբեր ոլորտներում Երևանի իշխանության համար, քանի որ Հայաստանի ժողովուրդը չի կարող լռել այն մոտեցումների հանդեպ, որոնք կամա թե ակամա հող են պատրաստում ապագայի տեսլականում իրենց երկրի մասնատման համար։

Անդրադառնալով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի այն հայտարարությանը, որտեղ նա ասել է,- «Մենք մինչև 2028 թվականը Թուրքիայի հատվածում ավարտին ենք հասցնելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ենթակառուցվածքային աշխատանքները,

և Իրանին էլ հայտնել ենք, որ կարող ենք այնտեղից ձեզ հաղորդակցային ճանապարհ տրամադրել», դոկտոր Քազեմին հավելել է. «Հաշվի առնելով Արաքսի տարանցիկ միջանցքը, որպես «Իրան-Ռահ» նախաձեռնության մաս, էթնիկական բնույթ ունեցող Զանգեզուրի կեղծ միջանցքը Իրանի համար տարանցման գործառույթ չունի եւ Թեհրանի սկզբունքային

մոտեցումն այս կեղծ միջանցքին ընդդիմանալու հարցում անփոփոխ է»։ Նա հավելել է. «Թուրքիան կարող է Կարասուի շրջանում Իրանին միջանցք տալ՝ Իրանին պատճառված պատմական աշխարհաքաղաքական վնասները փոխհատուցելու համար, որպեսզի Իրանի և Երևանի միջև մոտ 400 կիլոմետրանոց հեռավորությունը կրճատվի մինչև մոտ 40 կիլոմետրի, ինչպես նաև քառասուն տարի անց, Թավրիզ-Վան երկաթգիծը կարող է միացնել Թուրքիայի միասնական երկաթուղային ցանցին»։

Նա ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» տարածաշրջանում 21-րդ դարի ամենաբարդ աշխարհաքաղաքական ինտրիգներից մեկն է, որի նպատակն է պանթուրանիզմի վրա հիմնված Կովկասում անգլո-սաքսոնական կարգեր հաստատել իրանական և ռուսական կարգերի դեմ և կանխել անցումը դեպի Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի վրա հիմնված տարածաշրջանային նոր կարգի, ինչպես նաև Կովկասում իրականացնել հակաշիական ու հակաիրանական քաղաքականություն»։ Նա նկատեց, որ Թեհրանը բացառել է «կեղծ Զանգեզուրի միջանցքի» հարցում տարանցման ցանկացած պատճառաբանություն՝ ներկայացնելով ինտեգրացիոն նախագծեր, ինչպիսիք են Արաքսի միջանցքը և Հայաստանի միջոցով Պարսից ծոց-Սև ծով միջանցքը։ Ուստի ավելի լավ է Ալիևների ընտանիքը հրաժարվի իր իշխանության ճակատագիրը սիոնիստալոնդոնական այս ծրագրին կապելուց՝ դասեր քաղելով իսլամական դիմադրության առանցքի հանդեպ մանկասպան սիոնիստ դաշնակցի ձախողումից։