Իրանում համալսարանի միջազգային իրավունքի հարցերով դադախոս, դոկտոր Ահմադ Քազեմին Իրանի Ժամանակակից պատմության ուսումնասիրությունների ինստիտուտում կայացած «Սիոնիզմի վտանգները Հարավային Կովկասում» խորագրով գիտաժողովում իր ելույթում, որի թեման էր «Պանթուրքիզմի և սիոնիզմի միջև կապը Եվրասիայում անգլո-սաքսոնական կարգի լույսի ներքո», քննարկեց պանթուրքիզմի և սիոնիզմի միջև համագործակցությունը պատմական երկու ժամանակաշրջանում.
Նա հավելեց, որ Սիոնիզմի և պանթուրքիզմի համագործակցության առաջին շրջանը ներառում է 18-րդ դարից մինչև Խորհրդային Միության փլուզումն ընկած ժամանակահատվածը։ Այս շրջանում սիոնիզմի և պանթուրքիզմի կապը երկու ուղղություններով էր. . Նախ՝ պանթուրանական տեսության դաշտում, երկրորդ՝ Օսմանյան կայսրության փլուզման դաշտում։
Համալսարանի այս պրոֆեսորը հավելեց, որ ինչպես ասում է հայտնի արևելագետ Բեռնարդ Լյուիսը, երեք հրեաներ 18-րդ դարում՝ Թուրքիայի ստեղծումից մեկ դար առաջ նախաձեռնեցին անգլիական պանթուրանիզմի գաղափարը. «Նախնական ուսումնասիրություններ» գրքի հեղինակ, անգլիացի հրեա Արթուր Լեմլի Դեյվիդը, ֆրանսիացի հրեա Դեյվիդ Լեոն Կոհենը և հունգարացի հրեա Արմինիուս Վամբրին, ով 1868 թվականին Անգլիայում հրատարակեց «Կեղծ դերվիշը Կենտրոնական Ասիայի խանությունում» գիրքը և սկսեց ուրվագծել պանթուրքիզմի կայսրությունը:
Դոկտոր Քազեմին հավելեց. «Հետաքրքիր է, որ այսօր ևս պանթուրիզմի տեսաբաններն են սիոնիստ և ամերիկյան գործիչներ, ինչպիսիք են Բրենդա Շեֆերը, Մայքլ Դորենը (Michael Scott Doran) և Արյե Գուտը (մինչև 2022թ. սեպտեմբերը), ինչպես նաև Բաքվում Սիոնիստական ռեժիմի դեսպանները»։
Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատողն այնուհետև ընդգծեց, որ այս ժամանակաշրջանում սիոնիզմի երկրորդ դերակատարությունն էր նպաստել Օսմանյան կայսրության փլուզման միջոցով երիտթուրքերի իշխանության գալուն։ Նա հավելեց, որ 1901 թվականին սուլթան Աբդուլ Համիդ երկրորդը դեմ է արտահայտվել սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլի խնդրանքին՝ Պաղեստինում հրեական բնակավայր հիմնելու վերաբերյալ և հրաժարվել է ընդունել Մազրաի Ղասուի ղեկավարությամբ սիոնիստական պատվիրակությանը։ Դրանից հետո ողջ Օսմանյան կայսրությունում ուժեղացավ պանարաբիզմի վրա հիմնված էթնիկական ալիքը, և վերջապես, Օսմանյան կայսրության փլուզմամբ, իշխանության եկավ Մուստաֆա Քեմալը, ով ծնվել է 1881թ. Սալոնիկ նավահանգստային քաղաքում՝ Դունմե (dönme` Օսմանական կայսրությունում մուսուլման ձևացող ծպտյալ հրեաներ) հրեական ընտանիքում։
Միջազգային իրավունքի հարցերով Համալսարանի դասախոսը հավելեց, որ Սիոնիզմն ու պանթուրքիզմը գաղափարական տեսակետից ևս ընդհանուր եզրեր ունեն. Երկուսի հետևորդներն էլ կարծում են, որ իրենք գերադաս ժողովուրդ են։ Ինչպես Արթուր Դեյվիդ Լեմլին գրել է 1832 թվականին «Նախնական ուսումնասիրություններ» գրքում, Թուրքերը անկախ և բարձրակարգ ռասա են և գերակայում են արաբներին և արևելյան այլ ազգերին: Թուրքիայում պանթուրքիզմի բոլոր տեսաբանները, ինչպիսիք են Զիա Գոգ Ալեփը, Ահմեդ Աղաևը և Յուսեֆ Աքչորան, եղել են հրեա տեսաբանների ազդեցության տակ և գովաբանել նրանց։
Շարունակելով միտքը՝ Դոկտոր Քազեմին ընդգծել է, որ երկրորդ շրջանում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո սկսվում է պանթուրքիզմի և պանազերիզմի միջև կապը, երբ թուրքական իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Թուրգութ Օզալը, անմիջապես սկսում են ընդգծել Թուրքիայի ներկայությունը Ադրիատիկ ծովից մինչև Չինաստանի Մեծ պարիսպ։ Եվ հենց դրանից հետո մի քանի պլաններով առաջարկվում է Հայաստանի հարավային հատվածին տիրանալու հարցը, այդ թվում՝ Բյուլենթ Էջևիթի կողմից։ Բայց Ղարաբաղյան առաջին պատերազմը, տարածաշրջանում տիրող պայմաններն ու ռուսական կառուցվածքի շարունակականությունը խանգարում են պանթուրքիզմի երազանքի իրականացմանը, մանավանդ որ այն ժամանակ Արևմուտքը դեռևս չուներ Եվրասիական տարածաշրջանի քաղաքական կարգի վերաբերյալ հստակ ծրագիր։
Դոկտոր Քազեմին այնուհետև ընդգծում է, որ 2017 թվականից ի վեր, երբ Ամերիկայի անկումը, ըստ Սթիվեն Ուոլթի պես տեսաբանների, թեւակոխում է լուրջ միտման փուլ, ՆԱՏՕ-ի օրակարգում են հայտնվում նոր կարգերի ստեղծումը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի Հարթլենդում: Հենց այս ժամանակահատվածում էլ առաջ է նետվում պանթուրանիզմի գաղափարի վրա հիմնված անգլո-սաքսոնական կարգը. Հայաստանում գունավոր հեղափոխության միջոցով Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց երկու տարի անց մեկնարկում է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի նախագիծը, և Պարզ է դառնում, որ երկրորդ պատերազմի հիմնական նպատակը Հայաստանի հարավային հատվածի մասնատումն է։
Իրանում Համալսարանի միջազգային իրավունքի հարցերով դասախոսը անգլո-սաքսոնական կարգի նպատակները բնութագրեց որպես Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռուսական կարգերի ոչնչացում և իրանական կամ չինական կարգերի հաստատման կանխարգելում այսպես կոչված թյուրքական աշխարհի ստեղծման միջոցով թյուրքական պետությունների կազմակերպության ձևաչափով, որի ներսում պետք է ստեղծվի Մուսուլման սիոնիստ երևույթը, ինչպես քրիստոնեա սիոնիստ երևույթը։
Դոկտոր Քազեմին հավելեց. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմում ամենաուղիղ ռազմական դերակատարությունն ունեցան Իսրայելի ռեժիմը, որը ներկայացնում էր սիոնիզմը, և Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցությունը, որը կոալիցիա է կազմել Պանթուրքիստական ձգտումներ ունեցող Ազգային շարժում կուսակցության հետ, որը ներկայացնում է պանթուրքիզմը»։
Եվրասիական հարցերով ավագ գիտաշխատողը այնուհետև բացատրեց սիոնիզմի ու պանթուրքիզմի կապվածության պատճառները՝ մատնանշելով նրանց ընդհանուր շահերը, որոնցից ամենակարևորները ներկայացվում են ստորև.
-Անգլո-սաքսոնական կարգերի հաստատումը և Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի առանցքի թուլացումը ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի ստեղծման միջոցով,
-Տարածաշրջանում պանթուրանիզմի գաղափարի տարածումը և Իրանում, Ռուսաստանում ու Չինաստանում էթնոցենտրիզմի խթանումը, քանի որ Սիոնիստական ռեժիմի տեսանկյունից միայն էթնիկ անջատողականության առկայության միջոցով հնարավոր է Իրանին զսպել տարածաշրջանում և Ադրբեջանի Հանրապետությունը վերածել սիոնիզմի տարածաշրջանային բազայի,
-Իսրայելական Բաքու-Ջեյհան խողովակաշարի միջոցով նավթի փախադրման երկարաժամկետ երաշխավորումը, իսկ այդ երաշխիքի դիմաց Թուրքիան ստացել է Սիոնիստական ռեժիմի Լևիաթան հանքավայրից գազի փախադրման արտոնությունը,
-Թյուրքական աշխարհը Սիոնիստական ռեժիմի համար նյութատեխնիկական ապահովման հարթակի վերածելը, ինչի մասին են վկայում «Ալ-Աքսա Փոթորկի» գործողությունից հետո այսպես կոչված թյուրքական աշխարհից Իսրայել սննդամթերքի, էներգիայի, ինքնաթիռների վառելիքի, շինանյութի և ջրի մատակարարումը,
-Թաքֆիրական վահաբիզմի և Իխվանիզմի ամրապնդումը Կովկասում և Կենտրոնական Ասիայում,
-Սիոնիզմի և պանթուրքիզմի ընդհանուր շահերը Կովկասում և Եվրասիայում հակաշիաական և հակաիրանականության գաղափարներում,
-Տարածաշրջանում՝ Ղարաբաղում երկրորդ Իսրայելի (Ազրայելի) ստեղծումը, որտեղ ականատես եղանք էթնիկ զտումների՝ արևմտյան երկրների, հատկապես Անգլիայի աջակցությամբ և այն այժմ դատարկ է բնակիչներից,
-Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմում սիոնիզմի և պանթուրքիզմի շահերի համընկնումը,
-Ընդհանուր շահեր՝ Հայոց ցեղասպանության թեման բոյկոտելու հարցում,
-Ընդհանուր շահեր՝ պանազերիզմի գաղափարախոսության թուրանացման և ադրբեջանցիների իսկական իրանական ինքնության ոչնչացման հարցերում,
-Ընդհանուր շահեր՝ իրանազտման և պարսկականազտման հարցերում, որոնք անգլո-սաքսոնական կարգերի միջոցով հետապնդվում են թերակղզում, Աֆղանստանում, Անատոլիայում և Կովկասում, ինչի հետևանքն է սիոնիստքաղաքական գործիչների, այդ թվում Ցիպի Լիվնի ներկայությունը Նիզամի Գյանջավիի անվան միջազգային հիմնադրամում։
Leave A Comment