Թեհրանում Իրանի ԱԳ նախարարի հյուրընակլությամբ և Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ՝ Կովկասյան իրադարձությունների վերաբերյալ տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմի «۳+۳» ձևաչափով նիստը կարևոր իրադարձություն է,որը կարելի է գնահատել տարբեր առումներով:
Առաջին. Այս իրադարձությունը նշանակում է, որ դիվանագիտությունը հասել է դաշտային գիծ կովկասյան քաղաքականության մեջ, և դա ցույց է տալիս, որ Կովկասյան տարածաշրջանի երկրները և նրա հարևանները եկել են այն եզրակացության, որ այս տարածաշրջանում որևէ ծրագիր չի կարող իրականացվել առանց Իրանի մասնակցության։
Երրորդ. Հաշվի առնելով Մոսկվայի և Թբիլիսիի միջև առկա քաղաքական տարաձայնությունները և Հայաստանի հետ Թուրքիայի պատմական թշնամությունը, Իրանը միակն է, որը կարող էր ընդունել «۳+۳»-ի ԱԳ նախարարների առաջին նիստը: Այս գործընթացին Վրաստանի չմասնակցելն պայմանավորված է ոչ միայն Ռուսաստանի հետ տարաձայնություններով, այլև, այդ երկրի արևմտամետ կողմնորոշում ունեցող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը հակված՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ներքին մրցակցությամբ:
Չորրորդ. Թեհրանում ընդունված հայտարարությունը և ՄԱԿ-ի կանոնադրության (۳۳-րդ հոդված) հիման վրա վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման անհրաժեշտության ընդգծումը Թեհրանի համար դիվանագիտական կարեւոր ձեռքբերում է համարվում։
Հինգերորդ. Այս տարվա հոկտեմբերի ۶-ին մեկնարկել են «Արաքս ճանապարհի» (Աղբանդից Ադրբեջանը Նախիջևանին կապող գիծ) գործադիր աշխատանքները: Նախագիծ, որի իրականացումը բրիտանական թուրանիզմի պատրանքի և ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի վերջն է։ Այս իրադարձությունից մոտ երկու շաբաթ անց «Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության ու առաջընթացի հերթն է» թեմայով նիստի անցկացումը Թեհրանում, վկայում է որպես «Իրան Ռահ» տարանցիկ նախաձեռնության մի մասը համարվող «Արաքս ճանապարհի» շուրջ Կովկասյան տարածաշրջանի հարևան երկրների միջև առկա կոնսենսուսի մասին:Ավելի քան ۳۰ տարի է,որ այս երթուղին ցույց է տվել իր արդյունավետությունը Ադրբեջանի և Նախիջևանի, Թուրքիայի հետ Ադրբեջանի ու Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապերի երաշխավորման գործում։
Վեցերորդ. Թեհրանում կայացած հանդիպմանը զուգահեռ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի այցը Հայաստան և Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման մասին ۲۱۰ միլիոն դոլարի արժողությամբ պայմանագրի ստորագրումը ցույց է տալիս՝ առաջին հերթին՝ Հայաստանը աջակցում է «Արաքս ճանապարհի» նախաձեռնությանը, քանի որ հայերը գիտակցում են, որ Բաքվի և Անկարայի կառավարությունների էթնիկական մոտեցումների և Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների պատճառով, Բաքվին անգամ տրանսպորտային ճանապարհ հանձնելը հիմք կհանդիսանա նրանց հետագա պահանջների և, ի վերջո, ապագայում այս երկրի մասնատման համար:Երկրորդ հերթին՝ «Իրան Ռահ» տարանցիկ նախաձեռնության շրջանակներում Թեհրանը վճռական է ամրապնդելով Երեւանի դիրքերը Հյուսիս-Հարավ եւ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքներում, ամրապնդել Հայաստանի կապերն արտաքին աշխարհի հետ։
Յոթերորդ. Գաղտնիք չէ, որ Բաքուն և Անկարան չեն ցանկանում ,որ Իրանը դերակատարություն ունենա Կովկասում, բայց զարգացումների ընթացքը երկու մասով է՝ մի կողմից՝ Իրանի բացահայտ ու թաքնված ակտիվ գործողությունների իմաստալից ուղերձը, և մյուս կողմից, Բաքվի և Անկարայի կովկասյան դիրքերը թուլացնող նոր գործոնները ստիպեցին նրանց ուղեկցել Իրանին: Այդ գործոններն են՝ Անկարայի և Բաքվի նկատմամբ համաշխարհային ատելությունը՝ Պաղեստինի ժողովրդի դաժան ցեղասպանության հետ միաժամանակ Սիոնիստական ռեժիմի նավթի ۷۰%-ի ապահովման պատճառով, Բաքվի կառավարության դերի բացահայտումը սիոնիստական բանակում այս երկրի խաբված քաղաքացիների ներկայությունը հեշտացնելու գործում,Թել Ավիվի ռեժիմի հանցագործությունների դեմ Անկարայի դիրքորոշման լոզունգային լինելը,Ղարաբաղից ۱۴۰ հազար հայերի էթնիկ զտումների համաշխարհային հետեւանքները, Եվրախորհրդարանի խստաոճ բանաձևը ընդդեմ Ալիևների ընտանիքի, ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի հետ կապված Անգլիայի և Ֆրանսիայի ու եվրոպական երկրների միջև գոյացած ճեղքվածքը։
Իններորդ. ۳+۳ ձևաչափը, տարածաշրջանային համագործակցության հետ մեկտեղ, խորքում վկայում է Թեհրանի և Մոսկվայի միջև կովկասյան համագործակցության նոր շրջանի մասին, որը կարող է կանգնեցնել Ռուսաստանի կովկասյան սխալների ցիկլը և թույլ չտալ, որ սիոնիստա-բրիտանա-թուրքական անատոլիական ճակատը չարաշահի այն՝ ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի աշխարհաքաղաքական դավադրությունը առաջ մղելու համար, նաև կարող է կանխել Փաշինյանի արևմտամետ դիրքորոշման պատրվակով Մոսկվային Հայաստանի դեմ հրահրման շարունակումը:
Տասներորդ.Իրանում լուրջ տեսակետ կա, որ ՆԱՏՕ-ի (Անգլիա) գործակալները Բաքվում և Անկարայում դեռ խաբեությամբ, կուլիսներում փորձում են Հայաստանին սպառնալ առաջիկա խաղաղության պայմանագրով միջանցքը հանձնելու համար։ Բաքու-Անկարա լոբբիների շարունակական անկման և խաբեության ռազմավարության մահվան պայմաններում Իրանը խելամտորեն դիտարկում է այս հարցը և անհրաժեշտության դեպքում ոչ միայն նախաձեռնողական քայլերով կանխելու է սադրանքները, այլև կորուստները հատուցելու համար նոր գործընթացներ կսկսի։
Հեղինակ՝ Կովկասյան հարցերով հետազոտող և վերլուծաբան դոկտոր Ահմադ Քազեմի
دیدگاه خود را بنویسید