ترجمه ارمنی یادداشت پیام روشن اظهارات اردوغان در اجلاس باصطلاح سران تُرک برای پاشینیان
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած այսպես կոչված թյուրքական պետությունների կազմակերպության տասներորդ գագաթնաժողովն Ադրբեջանի և Ղազախստանի կողմից Թուրքիայի Ջեյհան նավահանգստի միջոցով Սիոնիստական ռեժիմի նավթի պահանջարկի մոտ ۷۰ տոկոսի ապահովման նկատմամբ իմաստալի լռություն պահպանելուց բացի ,ինչը բացահայտ դավաճանություն է Պաղեստինի արդար դատի նկատմամբ և նպաստում է նաև Սիոնիստական ռեժիմի վայրագ հարձակումների շարունակմանը, ուշագրավ է նաև մեկ այլ տեսանկյունից։
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, այսպես կոչված, թյուրքական պետությունների գագաթնաժողովում Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանին կապելու Երեւանի պարտավորությունների կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները հստակ ուղերձ են պարունակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, և այն որ ցանկացած խաբուսիկ անվանման, (ինչպես տարանցիկ ճանապարհի և ․․․) ներքո Բաքվին և Անկարային միջանցք հանձնելու Փաշինյանի հավանական սխալը հիմք կդառնա պատմական ապագայի հեռանկարում այս անգամ Հայաստանում՝ հայերի երրորդ էթնիկ զտումների համար։
Թեև քիչ հավանական է,բայց հնարավոր է,որ պարոն Փաշինյանը չի ուսումնասիրել ۱۸۷۰-۱۹۱۵ թվականներին օսմանյան ժամանակաշրջանում և երիտթուրքերի օրոք հայերի կոտորածները։ Բայց ۲۰۲۳ թվականի սեպտեմբերին տեղի ունեցած երրորդ պատերազմի ժամանակ Ղարաբաղում էթնիկ զտումներ տեղի ունեցան նրա աչքի առաջ և նույնիսկ ինչ-որ կերպ իր գլխավորած արևտմամետ կառավարության ուղեկցությամբ։ Այնպիսի Էթնիկ զտումներ,որոնց մասին առկա տեղեկությունները ցույց են տալիս,որ մեկօրյա հարձակման և մեդիալռության ներքո Ստեփանակերտի (Խանքանդի) բենզալցակայանում կասկածելի պայթյունի ընթացքում խաղաղ բնակիչների սպանությունը կազմակերպվելուց բացի,Բաքվի բանակի կողմից բռնաբարության ենթարկվեցին ավելի քան ۵۰۰ հայեր և մեծ թվով խաղաղ բնակիչներ ևս խոշտանգման, սպանության ու բռնի անհետացման ենթարկվեցին։
Իրողությունն այն է,որ Փաշինյանը հույս ուներ հրաժարվելով Ղարաբաղից, Լաչինի միջանցքից և լուծարելով Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության կառուցվածքը, կկարողանա ենթահող ստեղծել Բաքվի ու Անկարայի աշխարհաքաղաքական պահանջները դադարեցնելու համար։ Նա այս նպատակով ۲۰۲۳ թվականի հոկտեմբերի ۲۶-ին (۱۴۰۲ թվականի աբան ամսի ۴-ին) Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հիմնված է երկրների տարածքային ամբողջականության հարգման, և Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան տանող տրանսպորտային ուղիների դիֆերսիֆիկացման վրա, ընդգծելով,Երևանի ինքնիշխանության ու իրավազորության իրավունքը և խուսափելով կենտրոնանալ այս երկրի հարավ տանող (ُՍյունիք)երթուղու վրա։ Սակայն ۲۰۲۳ թվականի նոյեմբերի ۳-ին (۱۴۰۲ թ․աբան ամսի ۱۲-ին) Աստանայում կայացած թյուրքական պետությունների գագաթնաժողովում Էրդողանի խոսքերը ցույց տվեցին, որ Անկարան և Բաքվում նրա հովանավորության տակ գտնվող դինաստիան , որպես ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի գործակատարներ, Լոնդոնի ծանուցած մոտեցման համաձայն, փաստորեն չեն նահանջել Զանգեզուրի կեղծ միջանցքից։ Նրանք շարունակում են հետևել Փաշինյանին «խորապես խաբելու» ռազմավարությանը։
Էրդողանի ուղերձը, այսպես կոչված, թյուրքական պետությունների ۱۰-րդ գագաթնաժողովում որն անցկացվել է «Թյուրքական դար» կարգախոսով, պետք է իմաստալից լինի Երեւանի իշխանության համար։ Աստանայի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահը խոսել է Ադրբեջանի Հանրապետության տարածքը Նախիջևանի հետ կապելու Հայաստանի (իբր թե) պարտավորությունների մասին և հավելել,- «Այս երթուղին Թուրքիան կկապի Կենտրոնական Ասիայի հետ, որը մեր պապենական տունն է,և մեծ նշանակություն ունի (այսպես կոչված)թյուրքական աշխարհի համար»։
Իհարկե, սա Անկարայի և Բաքվի քաղաքական ծայրահեղականության ու մաքսիմալիստական պահանջների գագաթնակետն է, որոնք Ղարաբաղի էթնիկ զտումներից և Լաչինի միջանցքի փիլիսոփայության վերացումից և ۲۰۲۰ թվականին կնքված Մոսկվայի համաձայնագրի ամբողջական փլուզումից հետո շարունակում են խոսել Հայաստանի միջանցքային պարտավորությունների մասին։ ۲۰۲۰ թվականի համաձայնագրի վերացմամբ, և ինչպես նաև (միջանցք՝միջանցքի դիմաց) Բաքվի և Անկարայի անհիմն և ենթադրյալ տրամաբանության վերացմամբ , Հայաստանի պարտավորությունների վերաբերյալ խոսելը վկայում է Բաքվի և Անկարայի աշխարհաքաղաքական նկրտումների անկասելիության մասին՝ իհարկե քանի դեռ շարունակվում է Փաշինյանի իշխանության պասիվ ու դյուրահավատ մոտեցումը։ Փաստորեն Երևանի կառավարության շարժվելը ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուղեծրում մի կողմից, և ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու հատուկ շահագրգռվածությունը (նույնիսկ հաշվի առնելով Մոսկվայի կովկասյան սխալները) և Հայաստանի անկախության ու գոյատևման նկատմամբ Թեհրանի ռազմավարական աջակցության կարևորության վերաբերյալ խորն ըմբռնման բացակայությունը, պարոն Ալիևին և Էրդողանին խրախուսել են «Տրոյական ձիու հնարքի» միջոցով խաբեության ռազմավարությամբ հետամուտ լինել կեղծ միջանցքի պատրանքին:
Բնականաբար, Փաշինյանի կառավարության համար դժվար չպետք է լինի հասկանալ այս հարցը՝ ,որ Բաքվի ու Անկարայի մաքսիմալիստանական պահանջների նկատմամբ այդքան զիջումների գնալով, այսպես կոչված թյուրքական գագաթնաժողովում «խաղաղության խաչմերուկի» առաջարկի մերժումը և «Հայաստանի պարտավորությունների» հավակնության ներքո միջանցքի հարցի հետապնդումը, և այլ խաբուսիկ հավակնություններ, որոնք այսօր կամ վաղը կարող են լինել Հայաստանի հարավային տարածքին տիրանալու հիմքը, ունեն կոնկրետ «թուրանական» ուղերձ։
Եթե Փաշինյանը շահագրգռված է Հայաստանը մեկուսացումից դուրս բերելով և տարածաշրջանային ներգրավվածությամբ, ապա դրա անվճար ելքը՝ Հյուսիս-Հարավ և Պարսից ծոց-Սև ծով միջանցքին լուրջ մասնակցությունն է, ինչպես նաև Իրանի հետ «Արաքսի ճանապարհ» ծրագրում համագործակցելը, և Բաքվի ու Անկարայի համար սխալ ազդանշաններ չուղարկելը։
Իրողությունն այն է, որ Բաքուն և Անկարան Թեհրանում ۳+۳ ձևաչափով նիստի հաջող անցկացումից և Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Իրանի տարածքով ۳۰-ամյա ցամաքային կապի ամրապնդման կապակցությամբ՝«Արաքսի ճանապարհ» իրանական նախաձեռնությունից հետո, տարանցումային ենթադրյալ տրամաբանության տեսակետից, զինաթափվեցին Զանգեզուրի կեղծ միջանցքը (ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը) հետապնելու հարցում և հատկապես «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության հավասարումներից հետո, նրանք քաջ գիտեն,որ Հայաստանի տարածքից միջանցքի արտոնություն կորզելու համար ցանկացած ռազմական գործողության ու սպառնալիքի, ,ինչու չէ նաև ۳+۳ ձևաչափի հայտարարության խախտման դեպքում Կովկասում և տարածաշրջանում ծանր գին են վճարելու և մարտահրավեր է նետվելու նրանց այժմյան ձեռքբերումներին։
Ուստի Բաքուն և Անկարան «Արաքսի ճանապարհ» ռազմավարական նախաձեռնությունը ներկայացվելուց հետո փորձեցին և՛ ակտիվացնել, և՛ բացահայտել Փաշինյանի կառավարությանը սադրելու իրենց թաքնված ընթացակարգը և այնպես ներարկել, որ եթե Հայաստանը չկատարի իրենց պահանջները, ապա դուրս կմնա տարածաշրջանային ծրագրերից։ Փաստորեն, այս կերպ նրանք փորձում են Բաքվի և Անկարայի ցանկալի մոդելով և այնպիսի խոստումներով, ինչպիսիք են տարանցման հարուստ եկամուտները, էներգայի փոխանցումն ու ստացումը, Երևանի կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելը, Հայաստանն ընդգրկել այսպես կոչված փոխգործակցության ինժեներական գործընթացում, որպեսզի առաջին հերթին՝ կանխեն Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների իրավական հետապնդումը և «Ղարաբաղի հայերի իրենց տներ վերադարձի իրավունքը», որին աջակցում են Եվրախորհրդարանը և բազմաթիվ երկրներ։ Այսինքն փաստորեն կանխել ۱۹۱۵ թվականին օսմանցիների կողմից հայերի ցեղասպանության գործից բացի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ երկրորդ իրավական և քրեական գործի հարուցումը։ Երկրորդ հերթին՝ այսպես կոչված, «խրախուսիչների ծրագիրը» ապագայում որպես «տրոյական ձի» օգտագործեն Հայաստանի դեմ։ Այսինքն Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանին կապելու և Թուրքիան, այսպես կոչված, թուրքական աշխարհին միացնելու «Սերվիտուտի իրավունքի» հավակնության շրջանակներում՝ Հայաստանի տարածքն օգտագործելու իրավունքը դարձնել միջոց հետագա տարածքային պահանջների , և հատկապես Հայաստանի հարավային հատվածում էթնիկ զտումների միջոցով այս երկիրը մասնատելու համար։
Հասկանալով այս բարդ դավադրությունը՝ Իրանը Զանգեզուրի կեղծ միջանցքի դիմաց ներկայացրեց «Արաքսի ճանապարհ» ռազմավարական նախագիծը, որը մի կողմից պատնեշ է ստեղծում Բաքվի և Անկարայի ազգակենտրոն պետությունների քաղաքական, անվտանգային և տարածքային ու պատմական պահանջների դիմաց և հեռացնում է ապագայի հեռանկարում Հայաստանի գոյատեւման դեմ ուղղված սպառնալիքների ստվերը։ Մյուս կողմից, Թեհրանը ներդրումներ կատարելով Հայաստանի հարավում ճանապարհների կառուցման և վերակառուցման ոլորտում և այս երկրին ներգրավելով Հյուսիս-Հարավ և Պարսից ծոց-Սև ծով միջանցքներում և հավատալով,որ Հայաստանը կշահի Արաքսի ճանապարհի տարանցիկ նախագածից և «Իրան- Ռահ» նախաձեռնությունից, փորձում է ենթահող ստեղծել տարածաշրջանային նախագծերում այս երկրի ակտիվ մասնակցության համար։
Ուստի թվում է, թե այսպես կոչված թուրքական գագաթնաժողովում Էրդողանի՝ Երևանին ուղղված հստակ ուղերձից հետո, այլևս պարոն Փաշինյանի սխալները շարունակվելու հնարավորություն չկա։ Որովհետև սխալի շարունակության գինը ոչ միայն նրա իշխանության շարունակվելու կամ չշարունակվելու հարցն է ,(Երևանի կառավարության կրկնվող նահանջներից ժողովրդի զայրույթի պատճառով), այլև Հայաստանի գոյատևման հարցն է, և պատմական ապագայի հեռանկարում հայերի դեմ երրորդ պատմական դառը ողբերգությունն իրականացնելու այսպես կոչված թուրքական աշխարհի հավակնորդների ծրագրերին անցանկալի մասնակցությունը։
Հեղինակ՝ Կովկասի և Եվրասիայի մասնագիտական ուսումնասիրությունների ոլորտում ավագ հետազոտող` Դոկտոր Ահմադ Քազեմի
Աղբյուր՝ ahmadkazemi.com
تأثیر عملیات «طوفان الاقصی» بر تحولات قفقاز (به زبان ارمنی)
https://parstoday.ir/hy/news/iran-i209296
بازتاب رسانه ای سخنرانی دکتر کاظمی در نشست تأثیر و تأثر عملیات طوفان الاقصی بر قفقاز و آناتولی در کانال تلویزیونی کنترون ارمنستان (به زبان به ارمنی)
https://youtu.be/BwIh35EWoHo
دیدگاه خود را بنویسید